«Ոսկյա հանդերձով կինը»․ իրական փաստերի վրա հիմնված դրամա, որն արժե դիտել

«Ոսկյա հանդերձով կինը»․ իրական փաստերի վրա հիմնված դրամա, որն արժե դիտել

Wed, 18 Mar 2026 21:00:46 +0400


«Ոսկյա հանդերձով կինը» պատմակենսագրական դրամա է, որը նկարահանել է ռեժիսոր Սայմոն Քյորթիսը, 2015 թվականին։ Այն հիմնված է իրական փաստերի վրա եւ պատմում է ավստրո-ամերիկացի հրեա Մարիա Ալթմանի բազմամյա պայքարի մասին։ Ալթմանը երկար տարիներ տարբեր դատական ատյաններում պայքարել է, որպեսզի հետ վերադարձնի արվեստի այն գործերը, որոնք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խլել էին նացիստները։ Կինոնկարի հիմնական թեման Գյուստավ Կլիմտի կտավներից մեկն է՝ նկարված 1907 թվականին, որը պատերազմից հետո ստացել է «Ոսկյա հանդերձով կինը» անվանումը։ Ֆիլմում մի քանի պատմական գիծ կա՝ Հոլոքոստի հիշողություն, մշակութային արժեքների վերադարձի խնդիր, արդարության համար իրավաբանական պայքար եւ ազգային ու անհատական ինքնության ձեւավորման գործում արվեստի ունեցած դերակատարում։ Գլխավոր հերոսը Մարիա Ալթմանն է՝ տարեց մի կին, որն ապրում է Լոս Անջելեսում։ Քրոջ մահվանից հետո նա գտնում է 1940-ական թվականների վերջերին գրված նամակներ, որոնք վկայում են այն մասին, որ փորձ է արվել հետ վերադարձնել արվեստի այն գործերը, որոնք պատկանել են Բլոխ-Բաուեր ընտանիքին եւ գողացվել են նացիստների կողմից, 1930 թվականին։ Այդ գործերի շարքում նաեւ նրա մորաքրոջ՝ Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարն է՝ նկարված Կլիմտի կողմից, որը դարձել է ավստրիական արվեստի սիմվոլներից մեկը։ Դատական պայքար սկսելու համար նա վարձում է երիտասարդ փաստաբան Ռանդոլ Շոնբերգին։

Նրանց համատեղ դատական պայքարը տեւում է մոտ 10 տարի եւ հասնում մինչեւ ԱՄՆ Գերագույն դատարանի իրավասություն։ 2004 թվականին դատարանը որոշում է, որ օտարերկրյա պետությունը կարող է պատասխանատվության կոչվել ամերիկյան դատարանում՝ ինքնիշխան իմունիտետի մասին օրենքի շրջանակում։ Դա համարվում է կարեւոր դատական նախադեպ եւ թույլ է տալիս շարունակել գործը։ 2006 թվականին Ավստրիայի Արբիտրաժային դատարանը ճանաչում է Բլոխ-Բաուերների ընտանիքի ժառանգների իրավունքները Կլիմտի հինգ կտավների, ներառյալ նաեւ նշված դիմանկարի նկատմամբ։ Ավելի ուշ այն վաճառվում է կոլեկցիոներ Ռոնալդ Լաուդերին եւ ցուցադրվում Նյու Յորքում։ Ֆիլմը կառուցված է այնպես, որ հանդիսատեսը միանգամից երկու պատմական իրադարձություն է տեսնում էկրաններին. ընթացիկ զարգացումները՝ դատական պայքարի տեսքով, եւ Մարիա Ալթմանի հիշողությունները նախապատերազմական Վիեննայի մասին, տեղի հրեական մտավորականության հարուստ կյանքը 20-րդ դարի սկզբին եւ այդ աշխարհի կործանումը՝ նացիստական օկուպացիայի արդյունքում։ Այն հետաքրքիր եւ դիտարժան ֆիլմ է, որը պարունակում է ե՛ւ պատմություն, ե՛ւ հոգեբանություն, ե՛ւ դրամատուրգիական ջանքեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայազգի գործարարը նորի՞ց կմտնի խաղի մեջ

Հայազգի գործարարը նորի՞ց կմտնի խաղի մեջ Fri, 09 Oct 2026 20:15:46 +0400 Անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային…

14 րոպե ago

Ովքեր կլինեն «ճամպրուկային տրամադրության» մեջ՝ «Ռեալում»

Ովքեր կլինեն «ճամպրուկային տրամադրության» մեջ՝ «Ռեալում» Fri, 09 Oct 2026 20:00:06 +0400 Մադրիդի «Ռեալի» գլխավոր…

30 րոպե ago

Ինչ կեղծ հավաստագրեր է տրամադրել Վարոս Սիմոնյանը

Ինչ կեղծ հավաստագրեր է տրամադրել Վարոս Սիմոնյանը Fri, 09 Oct 2026 19:45:27 +0400 Ռուսական «Իզվեստիա»…

44 րոպե ago

Քանի ՔՊ-ն կա, ԱԺ-ում նման դեպքեր կլինեն. Կարապետյան

Քանի ՔՊ-ն կա, ԱԺ-ում նման դեպքեր կլինեն. Կարապետյան Fri, 09 Oct 2026 19:32:34 +0400 Latest…

57 րոպե ago

Ես Պուտինի «դաբրոյով» չեմ եկել. «դաբրոյի» կարիք չունեմ. Սամվել Կարապետյան

Ես Պուտինի «դաբրոյով» չեմ եկել. «դաբրոյի» կարիք չունեմ. Սամվել Կարապետյան Fri, 09 Oct 2026 19:31:19…

59 րոպե ago

35-ամյա սպորտսմեն է մահացել

35-ամյա սպորտսմեն է մահացել Fri, 09 Oct 2026 19:30:18 +0400 Մահացել է վոյելբոլի Իտալիայի հաավքականի…

60 րոպե ago