«Ոսկյա հանդերձով կինը»․ իրական փաստերի վրա հիմնված դրամա, որն արժե դիտել

«Ոսկյա հանդերձով կինը»․ իրական փաստերի վրա հիմնված դրամա, որն արժե դիտել

Wed, 18 Mar 2026 21:00:46 +0400


«Ոսկյա հանդերձով կինը» պատմակենսագրական դրամա է, որը նկարահանել է ռեժիսոր Սայմոն Քյորթիսը, 2015 թվականին։ Այն հիմնված է իրական փաստերի վրա եւ պատմում է ավստրո-ամերիկացի հրեա Մարիա Ալթմանի բազմամյա պայքարի մասին։ Ալթմանը երկար տարիներ տարբեր դատական ատյաններում պայքարել է, որպեսզի հետ վերադարձնի արվեստի այն գործերը, որոնք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խլել էին նացիստները։ Կինոնկարի հիմնական թեման Գյուստավ Կլիմտի կտավներից մեկն է՝ նկարված 1907 թվականին, որը պատերազմից հետո ստացել է «Ոսկյա հանդերձով կինը» անվանումը։ Ֆիլմում մի քանի պատմական գիծ կա՝ Հոլոքոստի հիշողություն, մշակութային արժեքների վերադարձի խնդիր, արդարության համար իրավաբանական պայքար եւ ազգային ու անհատական ինքնության ձեւավորման գործում արվեստի ունեցած դերակատարում։ Գլխավոր հերոսը Մարիա Ալթմանն է՝ տարեց մի կին, որն ապրում է Լոս Անջելեսում։ Քրոջ մահվանից հետո նա գտնում է 1940-ական թվականների վերջերին գրված նամակներ, որոնք վկայում են այն մասին, որ փորձ է արվել հետ վերադարձնել արվեստի այն գործերը, որոնք պատկանել են Բլոխ-Բաուեր ընտանիքին եւ գողացվել են նացիստների կողմից, 1930 թվականին։ Այդ գործերի շարքում նաեւ նրա մորաքրոջ՝ Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարն է՝ նկարված Կլիմտի կողմից, որը դարձել է ավստրիական արվեստի սիմվոլներից մեկը։ Դատական պայքար սկսելու համար նա վարձում է երիտասարդ փաստաբան Ռանդոլ Շոնբերգին։

Նրանց համատեղ դատական պայքարը տեւում է մոտ 10 տարի եւ հասնում մինչեւ ԱՄՆ Գերագույն դատարանի իրավասություն։ 2004 թվականին դատարանը որոշում է, որ օտարերկրյա պետությունը կարող է պատասխանատվության կոչվել ամերիկյան դատարանում՝ ինքնիշխան իմունիտետի մասին օրենքի շրջանակում։ Դա համարվում է կարեւոր դատական նախադեպ եւ թույլ է տալիս շարունակել գործը։ 2006 թվականին Ավստրիայի Արբիտրաժային դատարանը ճանաչում է Բլոխ-Բաուերների ընտանիքի ժառանգների իրավունքները Կլիմտի հինգ կտավների, ներառյալ նաեւ նշված դիմանկարի նկատմամբ։ Ավելի ուշ այն վաճառվում է կոլեկցիոներ Ռոնալդ Լաուդերին եւ ցուցադրվում Նյու Յորքում։ Ֆիլմը կառուցված է այնպես, որ հանդիսատեսը միանգամից երկու պատմական իրադարձություն է տեսնում էկրաններին. ընթացիկ զարգացումները՝ դատական պայքարի տեսքով, եւ Մարիա Ալթմանի հիշողությունները նախապատերազմական Վիեննայի մասին, տեղի հրեական մտավորականության հարուստ կյանքը 20-րդ դարի սկզբին եւ այդ աշխարհի կործանումը՝ նացիստական օկուպացիայի արդյունքում։ Այն հետաքրքիր եւ դիտարժան ֆիլմ է, որը պարունակում է ե՛ւ պատմություն, ե՛ւ հոգեբանություն, ե՛ւ դրամատուրգիական ջանքեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եղանակն՝ առաջիկա օրերին․ երբ կանձրևի

Եղանակն՝ առաջիկա օրերին․ երբ կանձրևի Sun, 18 Oct 2026 10:15:50 +0400 Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 18-19-ին…

14 րոպե ago

Կողոպտել են հայտնի ֆուտբոլիստի տունը

Կողոպտել են հայտնի ֆուտբոլիստի տունը Sun, 18 Oct 2026 10:00:26 +0400 Կողոպտել են իսպանական «Բեթիս»…

29 րոպե ago

Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Sun, 18 Oct 2026 09:45:59 +0400…

43 րոպե ago

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար չեն ընտրել․ ԱՄՆ-ն է՞ մեղավոր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար չեն ընտրել․ ԱՄՆ-ն է՞ մեղավոր Sun, 18 Oct 2026 09:30:21 +0400 ՄԱԿ-ի…

59 րոպե ago

Ինչ տեսանյութ է հրապարակել Սուրենյանը

Ինչ տեսանյութ է հրապարակել Սուրենյանը Sun, 18 Oct 2026 09:15:00 +0400 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»…

1 ժամ ago

ՔՊ-ականները նեղվել են…

ՔՊ-ականները նեղվել են... Sun, 18 Oct 2026 09:00:11 +0400 ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ Գյումրին…

1 ժամ ago