«Հրապարակ»․ ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին

«Հրապարակ»․ ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին

Thu, 19 Mar 2026 08:05:00 +0400


«Քաղպայմանագիրը» Երեւանի սրտում՝ Կասկադում, վերջերս կուսակցության գրասենյակ է վարձել եւ պատուհաս դարձել տարածքում ապրող ու գործունեություն իրականացնողների համար։ Զրոյից վերանորոգած գրասենյակում, պարզվում է՝ կապի խլացուցիչներ են նաեւ տեղադրել եւ հարկ եղած դեպքում միացնում են դրանք ու այդ ընթացքում շենքում եւ մոտակա հատվածներում խլացնում բջջային կապը։ Հավանաբար, շարքային կուսակցականները վախենում են, որ իրենց էլ կգաղտնալսեն իրենց հեռախոսների միջոցով։ Մենք հայտնել ենք, որ խորհրդարանի իշխանական պատգամավորներից շատերն իրենց աշխատասենյակում նույնպես հատուկ սարքեր են պահում, որոնք թույլ չեն տալիս հեռախոսի միջոցով գաղտնալսում իրականացնել։ Զրույցների ժամանակ հեռախոսը դնում են այդ սարքի մեջ եւ հանգիստ շփվում։ Թե ումից են այսքան անհանգստանում, եւ ով է մեր երկրում, իշխանությունից եւ պետական կառույցներից բացի, գաղտնալսումներ իրականացնում, ոչ մեկը չգիտի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Օրենսդիրները պաշտոնազրկեցին նախագահին

Օրենսդիրները պաշտոնազրկեցին նախագահին Sat, 07 Nov 2026 12:30:51 +0400 Պարագվայի Սենատը միաձայն քվեարկել է նախագահ…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի թանկ նստի

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի…

23 րոպե ago

Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը

Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը Sat, 07 Nov 2026 12:08:22 +0400 Oragir.News-ը հայտնում է, որ…

30 րոպե ago

Հորմուզի նեղուցում առնվազն 25 նավաստի է զոհվել

Հորմուզի նեղուցում առնվազն 25 նավաստի է զոհվել Sat, 07 Nov 2026 12:00:41 +0400 ՄԱԿ-ի Միջազգային…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե միակ սեփականատերն ինքն է, յուրացման մասին խոսելն ավելորդ է

«Հրապարակ»․ Եթե միակ սեփականատերն ինքն է, յուրացման մասին խոսելն ավելորդ է Sat, 07 Nov 2026…

53 րոպե ago

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում Sat, 07 Nov 2026 11:30:05 +0400 Հայաստան կատարած…

1 ժամ ago