«Հրապարակ»․ Եթե այժմ «Արցախ» բառը գրգռում է թշնամուն, ապա ինքը 2020-ին անդադար գրգռել է

«Հրապարակ»․ Եթե այժմ «Արցախ» բառը գրգռում է թշնամուն, ապա ինքը 2020-ին անդադար գրգռել է

Thu, 19 Mar 2026 09:45:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցը կինոռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր Դավիթ Սահակյանցն է:

– Ներքաղաքական զարգացումներին, նախընտրական քարոզարշավին հետեւո՞ւմ եք: Իշխանություններն ինչ-որ հակաէսթետիկ եղանակներով ավտոճանապարհներին ուտում-խմում են, ռաբիս ու անճաշակ երգերի տակ պարում, զվարճանում: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին:

– Ըստ իս` բոլոր ադեկվատ մարդկանց կարծիքն այս հարցում նույնն է, տեսնելով այդ կադրերը, այդ մարդկանց կեցվածքը՝ մարդիկ բացառապես զարմանք են ապրում, թե ինչպես կարելի է այդքան տհաճ լինել, այդքան տգեղ վարքագիծ ունենալ եւ այդպես սադրել հասարակությանը: Տպավորություն է, թե ձեռք են առնում մարդկանց: Ինչ վերաբերում է այն խոստումներին, ավելի ճիշտ` այն ստերին, որ խաղաղություն են բերելու երկրին, այդ հորինվածքին կարծես իրենք էլ են սկսել հավատալ, սակայն ակնհայտ է, որ դա մեր պատկերացրած խաղաղությունը չէ, ուղղակի զարմանալ կարելի է, թե քաղաքական ուժը որքան անլուրջ ու հակաէսթետիկ կարող է լինել, նման պահվածք ցուցաբերելու համար…. տպավորություն է, թե այս մարդիկ նպատակ են դրել հայ հասարակությանը հունից հանել: Այս սրտիկները, կարկանդակներն ու ամեն ինչը ավելի շատ պրովոկացիա են: Որքան մարդիկ շատ են դժգոհում, այնքան շատ են նման քայլերի դիմում, հատկապես, որ օրեցօր դժգոհությունը նրանց հանդեպ աճում է, մարդիկ տեսնում են, որ ոչինչ չի արվում ուղղակի, եւ այն, ինչ խոստացվել էր, պարզվեց՝ մեծ սուտ է:

– Իսկ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի խոսույթը, որ «Արցախ» եզրույթն ինքնին պատերազմի կոչ է եւ վտանգավոր է, նա անգամ ասաց, որ Արցախի մասին խոսելը նշանակում է երկրում երկու արտաքին քաղաքականություն վարել, ինչը սխալ է եւ սադրիչ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այն հայտարարությունը, որ Արցախի անունն արտաբերելը նշանակում է պատերազմի կոչ, եւս մեկ անգամ փաստում է, որ իր լոգիկայով 44-օրյա պատերազմը եղել է իր սադրանքի արդյունքում, երբ նա բղավեց` Արցախը Հայաստան է, եւ վերջ: Եթե այժմ «Արցախ» բառի արտաբերումը գրգռում է թշնամուն, ապա ինքը 2020 թվականին անդադար գրգռել է թշնամուն եւ հենց ինքն է պատասխանատու 5 հազար եւ ավելի զոհերի կյանքի համար: Նորից վերադառնում ենք այն կարծիքին, որ բոլոր աղետների պատճառն այս մարդն է, եւ մեր ունեցած բոլոր մարդկային եւ տարածքային կորուստների պատասխանատուն ու մեղավորը բացառապես ինքն է: Նա պետք է պատասխանատվության ենթարկվի, օրեցօր նոր կարմիր գծեր է հատում: Այս իշխանությունը սեւ փիառը դարձրել է փրկօղակ, որն իրեն թույլ կտա մնալ ջրի երեսին, որպեսզի հավաքեն այն ձայները, որոնք այս ընտրություններին իրենցը չեն լինելու: Նրանք, համենայնդեպս, այդպես են կարծում, բայց մեր հանրությունն այս անգամ պետք է ավելի զգոն լինի եւ գիտակցի, որ եթե սրանք վերարտադրվեն, շարունակական են լինելու այն բոլոր լկտիությունները, որոնց ականատեսն ենք այսօր:

– Ընդդիմադիր ուժերի նախընտրական քարոզարշավի մասին ի՞նչ կասեք, արդյո՞ք նրանց քայլերը, գործողություններն ու հայտարարությունները պրոֆեսիոնալ են: Շատերը նաեւ նրանց են քննադատում:

– Դժվար է ընդդիմության մասին խոսելը: Ես նրանցից շատերի հետ շփումներ ունեմ, անձամբ ճանաչում եմ, սակայն չեմ ցանկանա նրանց այս փուլում քննադատել, քանի որ այն, ըստ իս, սխալ է գոնե այս փուլում: Ցանկացած իրական ընդդիմադիր ուժի, ով ցանկանում է հեռացնել այս իշխանությանը, ես պատրաստ եմ օգնել: Բայց թերությունների մասին չեմ ցանկանա այժմ խոսել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան

Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան Wed, 08 Jul 2026…

23 րոպե ago

Անոմալ շոգերի պատճառով աճել է հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը

Անոմալ շոգերի պատճառով աճել է հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը Wed, 08 Jul 2026 00:00:01 +0400 Ֆրանսիայում անոմալ…

31 րոպե ago

Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցանքի մասին

Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցանքի մասին Tue, 07 Jul 2026 23:53:03 +0400 ՀՀ ԳԼԽԱՎՈՐ…

38 րոպե ago

Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է

Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է Tue, 07 Jul 2026 23:52:55…

38 րոպե ago

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Tue, 07 Jul 2026 23:45:18 +0400 Պորտուգալական ֆուտբոլի ֆեդերացիան…

46 րոպե ago

Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին

Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին Tue, 07 Jul 2026 23:33:59 +0400 Նիկոլի հրահանգով սատկացրեցին…

57 րոպե ago