ԱՄՆ-ում գոնե լավ են հասկացել, որ այս հիմքով Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է

ԱՄՆ-ում գոնե լավ են հասկացել, որ այս հիմքով Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է

Thu, 19 Mar 2026 11:10:21 +0400


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի գաղտնազերծած 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատումը» զեկույցն ակնհայտ է դարձնում մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ այդ գերտերության հաշվարկների ալգորիթմները:

Ամեն ինչ հիշեցնում է չոր հաշվարկ՝ առանց համարժեք իրավական գնահատականների, դե միջազգային իրավունքի չգոյության մասին զուր չէին հրապարակավ արտահայտվում: Բնորոշ է, հատկապես՝ Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջի վերլուծությունը. «Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա մեկնաբանում է իբրև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող դրույթ։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքը երաշխավորված չէ»:

Այսպիսով, ԱՄՆ-ին անհանգստացնում է ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունը ակներև խաթարելով Ադրբեջանի նախագահի կողմից սեփական մտավոր կարողություններից ելնելով, Հայաստանին պահանջներ թելադրելու հանցավոր կեցվածքը, այլ այն մտավախությունը, որ այդ քայլը պարզապես կպահանջի հանրաքվե, որի արդյունքը երաշխավորված չէ: Այն, որ Հայաստանում ներկա իրավաքաղաքական մթնոլորտում, երբ նույնիսկ հանրապետական ընտրություններին հնարավոր չի լինում ապահովել առնվազն 50 տոկոս մասնակցություն, ինչը պարտադիր պայման է հանրաքվեի համար, անվիճելի փաստ է: Անգամ Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին մասնակցությունը հազիվ կազմեց 28,4 տոկոս: Ընդ որում, այս կարևոր հանգամանքը հրապարակավ հնչեցրել ենք դեռևս 4 տարի առաջ, երբ առաջին անգամ խնդրահարույց համարվեց «Անկախության մասին» հռչակագիրը:

Մեկ անգամ ևս ընդգծենք երկու խիստ առանցքային վերապահում՝ ա) «Անկախության մասին» հռչակագիրը բովանդակում է ոչ թե տարածքային հավակնություն, այլ սոսկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգում, ինչը միջազգային իրավունքի նորմ է, բ) Սահմանադրության նախաբանով նախատեսվել է հիմք ընդունել ոչ թե Հռչակագրի բոլոր 12 կետերը (դրանց մի մասն անտեսվել է դեռևս 1991թ., երբ ներդրվեց նախագահի ինստիտուտը), այլ «հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»:

Հ.Գ. ԱՄՆ-ում գոնե լավ են հասկացել, որ վերը նշված հիմքով Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է, իսկ եթե ավելի համալիր դիտարկենք, ապա կարող ենք փաստել, որ դա փակուղի տանող ճանապարհ է, քանզի հանրաքվեի ձախողման դեպքում՝ անխուսափելիորեն մենք մեր ձեռքով հաստատագրում ենք իբր մայր օրենքով տարածքային հավակնություններ ունենալու իրավական փաստը՝ դրանից բխող անխուսափելի բացասական հետևանքներով հանդերձ: Ընտրողների ցուցակները «վերանայելու» քայլերը ևս ապարդյուն են: Դեռ ուշ չէ …

Գևորգ Դանիելյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երեխաներին մի քանի տարի փակի տակ են պահել տան մեկ սենյակում

Երեխաներին մի քանի տարի փակի տակ են պահել տան մեկ սենյակում Sat, 04 Jul 2026…

15 րոպե ago

ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան

ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Sat, 04 Jul 2026 21:45:05 +0400 Իրավապաշտպան…

31 րոպե ago

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումներն` ըստ այդմ անփոփոխ թողնելով Ազգային ժողովի…

36 րոպե ago

Սեպտեմբերից կարող է սկսվել ֆինանսական ճգնաժամ

Սեպտեմբերից կարող է սկսվել ֆինանսական ճգնաժամ Sat, 04 Jul 2026 21:30:47 +0400 ՄԱԿ-ը ունի ֆինանսական…

45 րոպե ago

Պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ

Պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Sat, 04 Jul 2026 21:15:14 +0400 Վերջին օրերին աշխարհի լրատվամիջոցներում,…

1 ժամ ago

Այսօրվա որոշումը նշանավորում է վերջնական ինստիտուցիոնալ փլուզում

Այսօրվա որոշումը նշանավորում է վերջնական ինստիտուցիոնալ փլուզում Sat, 04 Jul 2026 21:02:26 +0400 Սահմանադրական դատարանի…

1 ժամ ago