Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը կվերականգնե՞ն

Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը կվերականգնե՞ն

Thu, 19 Mar 2026 11:50:53 +0400


Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում գտնվող «Իշխան Չեսար Օրբելյանի ապարանք (Չեսարի դարպաս)» հուշարձանի հարակից հողատարածքներն ու գույքը ճանաչվել են հանրային գերակա շահ։ Այս որոշումը հաստատվել է Հայաստանի կառավարության նիստում։

Կառավարության որոշմամբ նպատակ է դրվել ապահովել հուշարձանի պահպանությունն ու վերականգնումը, ինչպես նաև ստեղծել պայմաններ դրա լիարժեք գործարկման համար։ Այդ գործընթացը կիրականացնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նախատեսվում է ամբողջացնել հուշարձանի տարածքը, իրականացնել գիտական ուսումնասիրություններ և հնագիտական պեղումներ, ինչպես նաև ամրակայել և վերականգնել պահպանված կառույցների մնացորդները։ Բացի այդ, ծրագրում ընդգրկված են ներդրումային նախաձեռնություններ, որոնք միտված են հուշարձանի հետագա օգտագործմանն ու զարգացմանը։

2024 թվականին նախարարության պատվերով արդեն մշակվել է Չեսար Օրբելյանի պալատի և հարակից եկեղեցու վերականգնման ու տարածքի բարեկարգման նախագիծը, որի արժեքը կազմում է 8 միլիոն 789 հազար դրամ։ Ծրագիրը նախատեսում է հուշարձանի ամբողջական վերականգնում։

Պատմականորեն Հորս գյուղը եղել է Օրբելյանների՝ միջնադարյան Հայաստանի ազդեցիկ իշխանական տոհմերից մեկի նստավայրը։ Այստեղ պահպանվել են 13–14-րդ դարերի քաղաքացիական ճարտարապետության արժեքավոր նմուշներ՝ պալատական համալիրի և եկեղեցու ավերակներ։ Տարածքում առկա են նաև արձանագրություններ, որոնք նվիրված են իշխանաց իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին և նրա կնոջը՝ Խորիշահ իշխանուհուն, որը հանդիսանում էր հայտնի զորահրամանատար Սարգիս Զաքարյանի թոռնուհին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսկ ինչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է․ Հակոբ Բադալյան

Իսկ ինչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է․ Հակոբ Բադալյան Sat, 21 Mar 2026…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե 2023-ին ուրիշն ընտրվեր Երեւանի քաղաքապետ, Արցախը չէր հայաթափվի

«Հրապարակ»․ Եթե 2023-ին ուրիշն ընտրվեր Երեւանի քաղաքապետ, Արցախը չէր հայաթափվի Sat, 21 Mar 2026 10:15:54…

31 րոպե ago

Երբ կավարտի Իսրայելը Իրանի հետ հակամարտությունը՝ Թրամփի կարծիքով

Երբ կավարտի Իսրայելը Իրանի հետ հակամարտությունը՝ Թրամփի կարծիքով Sat, 21 Mar 2026 10:00:06 +0400 ԱՄՆ…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Բաքվին օգնած հրեա գեներալին Ադրբեջանը քարկոծում է

«Հրապարակ»․ Բաքվին օգնած հրեա գեներալին Ադրբեջանը քարկոծում է Sat, 21 Mar 2026 09:45:08 +0400 Արագ…

1 ժամ ago

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին Sat, 21 Mar 2026 09:30:00 +0400 Արցախի նախկին…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ի՞նչ պետք է աներ այս փուլում` ճամպրուկները հավաքեր ու հեռանա՞ր Հայաստանից

«Հրապարակ»․ Ի՞նչ պետք է աներ այս փուլում` ճամպրուկները հավաքեր ու հեռանա՞ր Հայաստանից Sat, 21 Mar…

2 ժամ ago