Հաղթող է ճանաչվել Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը
Thu, 19 Mar 2026 11:52:34 +0400
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ֆինանսավորում տրամադրել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման նպատակով։ Կառավարության պահուստային ֆոնդից այս նպատակով կհատկացվի 350 միլիոն դրամ։
Նախագծի շրջանակում նախատեսվում են շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքներ, որոնց իրականացման համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը ներկայացրել է շուրջ 573 միլիոն դրամ արժողությամբ առաջարկ։
Հատկանշական է, որ տվյալ ընկերությունը պատկանում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։