Արյունալի պատերազմը կշարունակվի․ Սենատը «կանաչ լույս վառեց» Թրամփի համար
Thu, 19 Mar 2026 13:00:08 +0400
ԱՄՆ Սենատը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների վերաբերյալ բանաձևը, որը նախատեսված էր Իրանի դեմ նրա ռազմական արշավը խոչընդոտելու համար, հաղորդում է Politico-ն։
Այսպիսով, Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու՝ Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությունը ձախողվեց երրորդ անգամ։
Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Քորի Բուքերը ներկայացրել է համապատասխան բանաձև, որը պահանջում էր ԱՄՆ նախագահից դուրս բերել ամերիկյան զորքերը Մերձավոր Արևելքից։
Բանաձևը բացառություն է սահմանում միայն պատերազմ պաշտոնապես հայտարարելու կամ Կոնգրեսից համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում, որը դեռևս չի տրամադրվել։