Այնքան ես Քոչարյանին քլնգում, որ գյուղերում նրա հրաժարականն են պահանջում․․․

Այնքան ես Քոչարյանին քլնգում, որ գյուղերում նրա հրաժարականն են պահանջում․․․

Thu, 19 Mar 2026 15:15:16 +0400


Ութ տարի։ Մի ամբողջ սերունդ է հասցրել դպրոցն ավարտել, համալսարան մտնել ու ավարտել՝ դեռ նույն երգը լսելով․ «նախկինները»։ Ութ տարի՝ նույն սցենարը, նույն ռեպլիկաները, նույն «մեղավորները»։ Ասես քաղաքականություն չէ, այլ երկարատև սերիալ, որտեղ սյուժեն կանգ է առել, բայց դերասանը չի հոգնում խաղալուց։

Նիկոլ Փաշինյանը կարծես մի յուրօրինակ ժամանակային մեքենա ունի․ ամեն անգամ, երբ ներկայի մասին հարց է առաջանում, նա սահուն տեղափոխվում է անցյալ։ Այնտեղ իրեն ավելի հարմար է՝ մեղավորները պատրաստ են, սցենարը գրված է, պատասխանատվությունն էլ՝ ցրված։ Իսկ մենք նայում ենք այդ «հետադարձ կապի» անվերջ կրկնությանը ու սպասում՝ գուցե մի օր կդիտենք «ներկայի» առաջին սերիան։

Բացեք նրա ընտանեկան թերթը, մի հատ նայեք՝ ինչ կա ներսում։ Կարծես արխիվ է։ Ամեն ինչ պտտվում է Ռոբերտ Քոչարյանի, նախկինների շուրջ։ Ասես ժամանակը կանգ է առել, ու մենք դեռ նույն «ռեկետ, խփոցի, սպանոցի» շրջանի մեջ ենք ապրում։ Ասես 2018-ը չի եղել, իշխանափոխություն չի եղել։ Մի պահ մոռանում ես՝ ով է իրականում երկրի ղեկավարը։ Քոչարյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։ Ութ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն այնպիսի հետևողականությամբ է պահում Ռոբերտ Քոչարյանի թեման քաղաքական օրակարգում, որ վերջինս կամաց-կամաց վերածվում է ոչ թե նախկինի, այլ՝ մշտական ներկայության։

Արդյունքում ստացվում է մի զարմանալի պատկեր․ իշխանությունը այստեղ է, բայց պատասխանատուն՝ այնտեղ։ Սա արդեն քաղաքականության նոր ժանր է՝

«Նախկինի մշտական ներկայության թատրոն»։ Մեկը չկա ասի՝ լավ, հասկացանք, նախկինները վատն էին։ Բայց դու՞։ Քո ութ տարին որտե՞ղ է։ Որտե՞ղ են քո հաղթանակները, եթե իհարկե «պարտությունը վերաիմաստավորելը» հաղթանակ չի համարվում։
Որտե՞ղ է այն համախմբված ժողովուրդը, որին խոստացար «մի բռունցք» դարձնել։ Թե՞ պարզվեց՝ բռունցքը միայն ֆեյսբուքյան ստատուսների համար էր։

Որտե՞ղ է վերադարձված թալանը։ Թե՞ այն էլ մնաց նույն տեղում, ուղղակի փոխվեց պատմողը։
Որտե՞ղ է ինքնիշխանությունը, երբ թշնամին քո սուվերեն տարածքում է, իսկ դու դեռ նախկինների մասին ես խոսում՝ կարծես նրանք են սահման պահում։

Ու ամենահետաքրքիրն այն է, որ այս ամբողջ ընթացքում կարողացար մի անհավանական բան անել․ մարդիկ շփոթում են ժամանակները։ Այնքան ես Քոչարյանից խոսել, որ գյուղերում Քոչարյանի հրաժարականն են պահանջում․․․ Գյուղում մարդը նստած, հեռուստացույց է նայում, լսում է՝ Քոչարյանն է մեղավոր, Քոչարյանն է արել, Քոչարյանն է թալանել։ Մի պահ մտածում է, գլուխը քորում ու ասում․
-Լավ, էդ դեպքում թող հրաժարական տա։
Ութ տարի լսելով «նախկինները», մոռացել ենք, որ դու «ներկա» ես։
Բայց չէ, դու շարունակում ես խաղալ քո սիրելի խաղը՝ «մուկ ու կատու»։ Միայն թե այս խաղում՝ մուկն էլ ես դու, կատուն էլ։
Եթե ամեն ինչում մեղավոր է Քոչարյանը, ապա ինչու՞ չդիմենք հենց նրան՝
թող նա լուծի մեր անվտանգային հարցերը, թող նա վերադարձնի հանձնածդ։
Եկեք պահանջենք Քոչարյանի հրաժարականը, դու էլ միացիր մեզ։
Աշխարհում, երևի, նման բան իսկապես չի եղել։ Ութ տարի իշխանության լինես ու դեռ ապացուցես, որ իշխանությունը դու չես։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ դեմ է քվեարկելու

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Tue, 03 Nov 2026 15:15:51 +0400 «Արարատ-Արմենիան» դեմ…

11 րոպե ago

3 ամիս սպասել եմ. Ագնեսա Խամոյանի սուր հարցերը` ՔԿ նախագահին

3 ամիս սպասել եմ. Ագնեսա Խամոյանի սուր հարցերը` ՔԿ նախագահին Tue, 03 Nov 2026 15:09:40…

17 րոպե ago

Սրբուհի Գալյանը կամաց-կամաց նմանվում է Նիկոլ Փաշինյանին. Վարդանյան

Սրբուհի Գալյանը կամաց-կամաց նմանվում է Նիկոլ Փաշինյանին. Վարդանյան Tue, 03 Nov 2026 15:01:37 +0400 Latest…

25 րոպե ago

Հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի

Հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի Tue, 03 Nov 2026 15:00:49 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

26 րոպե ago

#Ուղիղ․ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը եկել է ԱԺ

#Ուղիղ․ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը եկել է ԱԺ Tue, 03 Nov 2026 14:46:03 +0400 Latest…

41 րոպե ago

«Մածեմի» ժամին տուժածին ինչո՞ւ Թորոսյանը խայտառակեց․․․

«Մածեմի» ժամին տուժածին ինչո՞ւ Թորոսյանը խայտառակեց․․․ Tue, 03 Nov 2026 14:45:19 +0400 Հանրությունը մի լավ…

42 րոպե ago