Սրտիկ արեք ու անցեք

Սրտիկ արեք ու անցեք

Thu, 19 Mar 2026 17:15:34 +0400


Գարուն է։ Լոռիում ձյան տակից դուրս են գալիս առաջին ձնծաղիկները։
Վանաձորում՝ ՔՊ-ի գովազդային պաստառները։ Բնությունն անկեղծ է։ Քաղաքականությունը՝ հնարամիտ։ Բնությունն իր օրենքն ունի։ Քաղաքականությունը՝ իր։ Մինչդեռ ոչ ոք հստակ չի ասել՝ քարոզարշավը սկսվա՞ծ է, թե՝ ոչ։ ՔՊ-ի համար դա մոտավորապես այն նշանակությունն ունի, ինչ լուսացույցի կարմիրը՝ շտապողի։

Վանաձորի կենտրոնում, Թումանյան հրապարակում, մի քանի օր եռուզեռ էր։
Հատուկ համազգեստով մարդիկ, վերամբարձ մեքենա, մետաղական հսկա կառուցվածք։ Ապամոնտաժում էին հին պաստառները։ Սովորական բան։

Թեեւ պաստառների համար գովազդատուները վճարում էին համայնքապետարանին` քաղաքի բյուջեն շահում էր։
Անցորդներն անտարբեր էին։ Հին գովազդը գնում է, նորը` գալիս, ի՞նչ տարբերություն։ Բայց այս անգամ տարբերություն կար։ Աշխատանքների ավարտից հետո վեր խոյացավ հսկայական պաստառը։ Պարզվեց` ՔՊ-ի գովազդային պաստառն է: Պարզ, մաքուր, գրեթե դատարկ, եւ դա, թերեւս, ամենաանկեղծ մասն է։

Որովհետեւ ի՞նչ գրեն։ Գրեն՝ պատերազմ հրահրեցինք, հազարավոր զոհեր տվեցինք, կորուստներ ունեցանք, հայրենի՞ք հանձնեցինք… Չէ՛։ Դա պաստառի վրա չի տեղավորվի, դա մնում է մարդկանց հիշողության մեջ։

Փոխարենը՝ թվեր կան։ Սիրուն թվեր՝ նվազագույն կենսաթոշակը 16 հազարից դարձել է 46 հազար։ Բայց չեն ասում՝ այդ 46 հազարով մարդը քանի՞ օր կարող է ապրել։ Չեն ասում՝ գներն ինչ են եղել այդ ընթացքում։ Պաստառի կենտրոնում «Խաղաղություն» բառն է, որը դարձել է ե՛ւ խոստում, ե՛ւ արդարացում, ե՛ւ թշնամու պահանջների առաջ խղճալի խոնարհման սիմվոլ:

Եվ, իհարկե, սրտիկը։ Փոքրիկ, կլորիկ, անմեղ սրտիկ։ Կարծես հրահանգ են իջեցնում՝ «Անցար՝ սրտիկ արա»։ Ինչպես եկեղեցու դիմաց խաչակնքվելն է սովորություն: Քաղաքական հավատքի նոր ծես է երեւի սրտիկելը:

Ասում են՝ սա դեռ սկիզբն է։ Հարյուրավոր պաստառներ են լինելու ամենուր։ Վահանակներ՝ ամեն քայլափոխի։ Ասում են՝ նույնիսկ Վանաձորի քաղաքային լճի շուրջը, որտեղ գրված է՝ «լողանալն արգելված է», պաստառներ են փակցնելու: «Խաղաղություն»։ «Կենսաթոշակ»։ Սրտիկ։ Լողանալ չի կարելի։ Գովազդել կարելի է։

Իսկ պաստառների համար ո՞վ է վճարում։ Մինչեւ հիմա բիզնեսն էր վճարում քաղաքին։ Իսկ հիմա՞։ Քաղաքապետարանի բյուջեն հարստանալո՞ւ է։ Թե՞ այս անգամ կարելի է պարզապես… չվճարել։ Խնայել, որ ավելի շատ ծախսվի պաստառների վրա։ Խնայել ներկայի վրա, որ ապագան գեղեցիկ թվա։

Քաղաքը՝ իր խնդիրներով։ Մարդիկ՝ իրենց սպասումներով։ Պաստառները՝ իրենց «խաղաղությամբ»։ Եվ ամեն տեղ նույն նշանը՝ սրտիկ։ Մնում է միայն հասկանալ՝ դա սիրո նշա՞ն է, թե՞ սրտի վերջին բաբախյուններն ենք արձանագրում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը հաստատում է, որ երկրում բացարձակ բռնապետություն է

Փաշինյանը հաստատում է, որ երկրում բացարձակ բռնապետություն է Wed, 21 Oct 2026 18:45:52 +0400 ՏԻՄ…

13 րոպե ago

Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը

Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Wed, 21 Oct 2026…

18 րոպե ago

Զավեշտ է, «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն մեղադրվում է՝ իբր ընտրակաշառք է տվել մեր ավագանու թեկնածուին

Զավեշտ է, «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն մեղադրվում է՝ իբր ընտրակաշառք է տվել մեր ավագանու թեկնածուին Wed,…

21 րոպե ago

6,5 հազար մարդու կարտաքսեն Ռուսաստանից

6,5 հազար մարդու կարտաքսեն Ռուսաստանից Wed, 21 Oct 2026 18:30:12 +0400 ՌԴ իրավապահ մարմինները որոշում…

29 րոպե ago

Փաշինյանը կեղծ հորդոր է անում, թե դուրս եկեք փողոց, դուրս եմ եկել, բայց կրակել են իր հրամանով

Փաշինյանը կեղծ հորդոր է անում, թե դուրս եկեք փողոց, դուրս եմ եկել, բայց կրակել են…

36 րոպե ago

Արագ արձագանքման կետ՝ վարչապետին կից

Արագ արձագանքման կետ՝ վարչապետին կից Wed, 21 Oct 2026 18:15:08 +0400 Գերագույն գլխավոր ընտրակեղծարարն իր…

44 րոպե ago