Երեխաների մահացության դեպքերը կրկին աճում են․ ահազանգում է ՄԱԿ-ը

Երեխաների մահացության դեպքերը կրկին աճում են․ ահազանգում է ՄԱԿ-ը

Thu, 19 Mar 2026 19:00:04 +0400


Միացյալ Ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ երեխաների մահացության դեպքերն աշխարհում այլեւս չեն նվազում։ 2024 թվականին մահացել է 4,9 միլիոն՝ 5 տարեկանից փոքր երեխա, այդ թվում՝ 2,3 միլիոն նորածին։ Այս մասին համատեղ զեկույց են ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու ՄԱԿ Երեխաների հիմնադրամը։
2000 թվականից ի վեր, մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության դեպքերը կրկնակի անգամ նվազել են։ Սակայն 2015 թվականից սկսած այդ նվազումը սկսել է դանդաղել։ Մանկական մահացության դեպքերի ցուցանիշով առաջին տեղում Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներն են՝ 58 տոկոս, Հարավային Ասիան՝ 25 տոկոս։

Մասնագիտական գնահատմամբ, այդ մահացությունների մեծ մասը հնարավոր կլիներ կանխել, եթե լիներ որակյալ առողջապահական համակարգ այդ ռեգիոններում։ 2024 թվականին 100 հազար երեխա մահացել է ծանր թերսնուցումից։

Ընդ որում, իրական թվերը շատ ավելի ահագնացող են, քան ներկայացված է վիճակագրությունում, քանի որ շատ դեպքեր այդպես էլ չեն փաստաթղթավորվում։

Մանկական մահացության մեջ շուրջ տեղ է զբաղեցնում վաղաժամ ծննդաբերության հետեւանքով երեխայի մահը՝ 36 տոկոս, ծննդաբերության ժամանակ առաջացած բարդույթունները՝ 21 տոկոս։

Կյանքի առաջին ամսից հետո երեխաները մահանում են ինֆեկցիոն հիվանդություններից՝ մալարիա, ծանր պնեւմոնիա եւ դիարեիա։ Այս ամենը կանխելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է պատվաստումներ իրականացնել, պայքարել սովահարության եւ թերսնման դեպ, իրականացնել անհրաժեշտ որակյալ մանկաբարձական ծառայություններ։

Որակյալ առողջապահության հանդեպ որ բավարար հասանելիությունը շարունակում է մնալ երեխաների եւ առհասարակ՝ անչափահասների ու երիտասարդների համար գլոբալ առումով ամենից բարդ խնդիրներից մեկը։

Այսպես, 2024 թվականին ամբողջ աշխարհում մահացել է 2,1 միլիոն 5-24 տարեկան երեխա, դեռահաս եւ երիտասարդ։ Այս ամենի ֆոնին՝ քննադատելի է համարվել առողջապահական գլոբալ կառույցների եւ ծրագրերի ֆինանսավորման կրճատումը։ «Ոչ մի երեխա չպետք է մեռնի հիվանդությունից, որը հնարավոր է կանխել կամ բուժել»,- նշված է զեկույցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կզզացրած մարդն ատում է նրանց, ով չի կզզացել. Քոչարյանը` Փաշինյանի մասին

Կզզացրած մարդն ատում է նրանց, ով չի կզզացել. Քոչարյանը` Փաշինյանի մասին Thu, 14 May 2026…

5 րոպե ago

14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել

14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Thu, 14 May 2026 19:45:17 +0400 Համացանցում լուրեր…

10 րոպե ago

Այ համբալ, ի՞նչ ունես դրա դեմ. Քոչարյանը` Փաշինյանին

Այ համբալ, ի՞նչ ունես դրա դեմ. Քոչարյանը` Փաշինյանին Thu, 14 May 2026 19:39:42 +0400 Latest…

16 րոպե ago

Պենտագոնը հսկելու է Ուկրաինային հատկացված գումարների ծախսը

Պենտագոնը հսկելու է Ուկրաինային հատկացված գումարների ծախսը Thu, 14 May 2026 19:30:33 +0400 Պենտագոնը մտադիր…

25 րոպե ago

«Աննա, չէի մտածում, որ այդքան դաժան ես». Ռոբերտ Քոչարյանը կատակեց

«Աննա, չէի մտածում, որ այդքան դաժան ես». Ռոբերտ Քոչարյանը կատակեց Thu, 14 May 2026 19:29:46…

26 րոպե ago

Ինչ է լինելու Փաշինյանի հետ իշխանափոխությունից հետո. Աննա Գրիգորյանի պատկերացումը

Ինչ է լինելու Փաշինյանի հետ իշխանափոխությունից հետո. Աննա Գրիգորյանի պատկերացումը Thu, 14 May 2026 19:26:30…

29 րոպե ago