Երեխաների մահացության դեպքերը կրկին աճում են․ ահազանգում է ՄԱԿ-ը

Երեխաների մահացության դեպքերը կրկին աճում են․ ահազանգում է ՄԱԿ-ը

Thu, 19 Mar 2026 19:00:04 +0400


Միացյալ Ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ երեխաների մահացության դեպքերն աշխարհում այլեւս չեն նվազում։ 2024 թվականին մահացել է 4,9 միլիոն՝ 5 տարեկանից փոքր երեխա, այդ թվում՝ 2,3 միլիոն նորածին։ Այս մասին համատեղ զեկույց են ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու ՄԱԿ Երեխաների հիմնադրամը։
2000 թվականից ի վեր, մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության դեպքերը կրկնակի անգամ նվազել են։ Սակայն 2015 թվականից սկսած այդ նվազումը սկսել է դանդաղել։ Մանկական մահացության դեպքերի ցուցանիշով առաջին տեղում Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներն են՝ 58 տոկոս, Հարավային Ասիան՝ 25 տոկոս։

Մասնագիտական գնահատմամբ, այդ մահացությունների մեծ մասը հնարավոր կլիներ կանխել, եթե լիներ որակյալ առողջապահական համակարգ այդ ռեգիոններում։ 2024 թվականին 100 հազար երեխա մահացել է ծանր թերսնուցումից։

Ընդ որում, իրական թվերը շատ ավելի ահագնացող են, քան ներկայացված է վիճակագրությունում, քանի որ շատ դեպքեր այդպես էլ չեն փաստաթղթավորվում։

Մանկական մահացության մեջ շուրջ տեղ է զբաղեցնում վաղաժամ ծննդաբերության հետեւանքով երեխայի մահը՝ 36 տոկոս, ծննդաբերության ժամանակ առաջացած բարդույթունները՝ 21 տոկոս։

Կյանքի առաջին ամսից հետո երեխաները մահանում են ինֆեկցիոն հիվանդություններից՝ մալարիա, ծանր պնեւմոնիա եւ դիարեիա։ Այս ամենը կանխելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է պատվաստումներ իրականացնել, պայքարել սովահարության եւ թերսնման դեպ, իրականացնել անհրաժեշտ որակյալ մանկաբարձական ծառայություններ։

Որակյալ առողջապահության հանդեպ որ բավարար հասանելիությունը շարունակում է մնալ երեխաների եւ առհասարակ՝ անչափահասների ու երիտասարդների համար գլոբալ առումով ամենից բարդ խնդիրներից մեկը։

Այսպես, 2024 թվականին ամբողջ աշխարհում մահացել է 2,1 միլիոն 5-24 տարեկան երեխա, դեռահաս եւ երիտասարդ։ Այս ամենի ֆոնին՝ քննադատելի է համարվել առողջապահական գլոբալ կառույցների եւ ծրագրերի ֆինանսավորման կրճատումը։ «Ոչ մի երեխա չպետք է մեռնի հիվանդությունից, որը հնարավոր է կանխել կամ բուժել»,- նշված է զեկույցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել Thu, 27 Aug 2026 08:00:29 +0400 Նախօրեին Հակակոռուպցիոն…

4 րոպե ago

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր Thu, 27 Aug 2026 04:00:38 +0400 ԱՄՆ Պետական դեպարտամենտը մտադիր…

4 ժամ ago

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի Thu, 27 Aug 2026 03:00:11 +0400 Ռուսական «Ուրալդրոնզավոդ» ձեռնարկությունը ստեղծել…

5 ժամ ago

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա, որոնք…

6 ժամ ago

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ Thu, 27 Aug 2026 02:00:48 +0400 Ճապոնիայում…

6 ժամ ago

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են Thu, 27 Aug 2026 01:00:37 +0400 Ճապոնիայի Աոմորի…

7 ժամ ago