Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ

Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ

Thu, 19 Mar 2026 20:22:40 +0400


Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց մեր կյանքում։ Գործող վարչապետը շարունակեց Ալիևի վերջին ասածները` սեփական ժողովրդին սպառնալով աշնանը հերթական պատերազմով։
Իհարկե, պեռաժկին, ձգվելը, սիբեխը և այլ ապուշություն հանրային կյանքում ավելի կարևորվեցին. ցավոք, սա է մեր այսօրվա լրջությունը, բայց իրականում շատ վտանգավոր մի պրոցեսի սկիզբ դրվեց այսօր։

Երաշխավորված խաղաղության ընդհանրական պատկերացումով ընտրությունների գնացող ընդդիմությանը մեղադրել պատերազմի կուսակցություն լինելու մեջ` նշանակում է օգնել Ալիևին մինչև ընտրությունները նորանոր պահանջներ ու պայմաններ առաջ քաշել, ու ասել. «ես, միայն ես եմ պատրաստ դրանք անելու»։ Կտեսնեք, որ դրանք չեն ուշանա։

Ամենահարմար պահն է ընդդիմադիր ուժերի միասնական պատասխանի համար։ Սեփական հանրությանը հստակ ուղերձ հղելն է միասնությունը, համախմբումը, պետական մտածողությունը։ Ցաք ու ցրիվ պատասխանները չունեն բավարար ուժ չեզոքացնելու գործող վարչապետի հրեշավոր ծուղակը։

Եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա իր նշած ժամկետներում, աշնանը նա ասելու է հետևյալը.

1. Եթե չփոխենք սահմանադրությունը, ապա լինելու է պատերազմ։
2. Եթե չհամակեպվենք 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալուն, լինելու է պատերազմ։
3. Եթե Սևանի մի ափը չզիջենք Ադրբեջանին, լինելու է պատերազմ։
4. Եթե չանենք Ալիևի հերթական որևէ այլ պահանջ, լինելու է պատերազմ։

Ասելու է ու գնա անհոգ սիբեխ ուտելու, ինչպես այսօր։
Վստահաբար այդպես է լինելու։ Եվ այսօր սա պետք է տեղ հասցնել սեփական հանրությանը, որ սեպտեմբերին չկանգնենք հերթական աղետի առաջ։

Մեր ժողովուրդը ցավոք ո’չ 2020-ին հասկացավ, թե իրեն ուր են տանում, ո’չ 2021 –ին, թե իրեն ինչ է սպասում, ու հիմա՝ 2026-ին, կա որոշակի հավանականություն, որ նույնիսկ այսքանից հետո չհասկանա, թե իրեն ինչ է սպասում ընդամենը ամիսներ անց։
Ընդդիմությունը կդառնա միասնական, ընդդիմությունը կունենա իմաստ, եթե սեփական ժողովրդին հանի պատերազմով վախեցնելու և խաղաղությամբ սպառնալու` նիկոլական ծուղակից։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուբինյանը Ադրբեջանի ռեժիմը հայատյաց և բռնապետական էր համարում

Ռուբինյանը Ադրբեջանի ռեժիմը հայատյաց և բռնապետական էր համարում Wed, 05 Aug 2026 12:05:33 +0400 Latest…

10 րոպե ago

Ուկրաինան Wildberries-ի ևս մեկ պահեստ է խոցել Ռուսաստանում

Ուկրաինան Wildberries-ի ևս մեկ պահեստ է խոցել Ռուսաստանում Wed, 05 Aug 2026 12:00:02 +0400 Տուլայի…

15 րոպե ago

Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թմբիրի մեջ, եթե Փաշինյանը բանտարկի Կաթողիկոսին

Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թմբիրի մեջ, եթե Փաշինյանը բանտարկի Կաթողիկոսին Wed, 05 Aug 2026…

22 րոպե ago

Քաղաքական բեզաչոտնիկությունը ո՞նց կուլտուրական ասեմ

Քաղաքական բեզաչոտնիկությունը ո՞նց կուլտուրական ասեմ Wed, 05 Aug 2026 11:48:21 +0400 Latest news from Secure…

27 րոպե ago

«Հրապարակ». Երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, երբ ասվում է մի բան, արվում՝ այլ բան

«Հրապարակ». Երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, երբ ասվում է մի բան,…

29 րոպե ago

Հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ մարզպետը բարեգործության արգելք է սահմանում

Հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ մարզպետը բարեգործության արգելք է սահմանում Wed,…

30 րոպե ago