Բարձր աշխատավարձով թափուր հաստիքներ
Thu, 19 Mar 2026 21:15:00 +0400
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել մարզպետի աշխատակազմի հաստիքների թվի, թափուր հաստիքների ու դրանք լրացնելու նպատակով տրվող հայտարարությունների վերաբերյալ։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «2026թ․ մարտի 12-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում առկա է 76 հաստիք, որից 10 հաստիք թափուր է։ Թափուր հաստիքները համալրելու համար պարբերաբար տրվում է հայտարարություններ՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով»։
10 թափուր աշխատատեղ մարզում, որտեղ աշխատանք գտնելը բարդ է։ Հարց է ծագում՝ ինչու չեն համալրվում բարձր վարձատրությամբ այդ հաստինքները։