Ընդդիմության նախընտրական օրակարգը

Ընդդիմության նախընտրական օրակարգը

Thu, 19 Mar 2026 21:45:00 +0400


ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սիրում է խոնարհվել «սիրելի» ժողովրդի առջև կամ նույնիսկ ծնկի գալ հերոսների հիշատակի պատվին: Նա սիրում է նաև կրկնել, որ ժողովուրդը համաձայն է իր վարած քաղաքականության հետ: Եվ ավելացնում է, որ եթե այդպես չլիներ՝ այդ ժողովուրդը հեղափոխություն կաներ: Ժողովուրդն, իհարկե, փորձել է հեղափոխություն անել, այն էլ մի քանի անգամ: Սկսած 2020 թ.-ի նոյեմբերի 10-ից՝ երբ ստորագրվեց 44-օրյա պատերազմում մեր պարտությունն արձանագրած եռակողմ հայտարարությունը: Բայց վարչապետի աթոռից կառչած անձը դաժանորեն ճնշեց բոլոր այդ փորձերը՝ բանտերը լցնելով «սիրելի» ժողովրդի ոչ սիրելի ներկայացուցիչներով: Ու դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ նրա սիրելի ժողովուրդն իր համաձայնությամբ չանի այդ անիծված հեղափոխությունը:

Բայց այս հարցում առկա են մի շարք հանգամանքներ, որ արժե ուշադրություն դարձնել: Պետությունը, նախ, կառավարվում է ոչ թե հեղափոխությունների, այլ օրենքների միջոցով: Ու հեղափոխությունն ինքնին ոչ թե իրավական, այլ քաղաքական կատերգորիա է: Ու երբ նրան պաշտոնից հեռացնելու խնդիրը մարդիկ փորձում են լուծել քաղաքական մեթոդով՝ ինքը նրանց դեմ է տալիս ոստիկանական ջոկատները: Ու քրեական վարույթներ է նախաձեռնում, այսինքն օգտագործում է իրավական մեթոդներ: Ստացվում է, որ քաղաքական մեթոդով իշխանություն գրավելով՝ ինքն այն պահպանում է բռնի իրավական մեթոդներով: Բայց ողջ խնդիրն այն է, որ քաղաքականապես կորսված լեգիտիմությունը հնարավոր չէ փոխհատուցել իրավական բռնություններով: Ի դեպ, շատ ավելի դաժան, քան կիրառվել է իր նկատմամբ 2018-ի ապրիլին:

Ի դեպ, քաղաքական լեգիտիմությունը նա կորցրել է երկու անգամ: Առաջինը՝ 2018 թ.-ի դեկտեմբերի, երկրորդը՝ 2021-ի հունիսի ընտրություններին հետևած իրադարձությունների հետևանքով: Որովհետև երկու դեպքում էլ, մեկ-երկու տարի անց, ինքն ամբողջովին խախտել է լեգիտիմության հիմք հանդիսացող՝ կուսակցության նախընտրական ծրագիրը: Վստահ եմ, որ ինքը դա գիտակցում է, որ այդ պատճառով է խոսքի մակարդակում անընդհատ մարդկանց մղում հեղափոխություն անելու: Միաժամանակ իմանալով, որ դա ինքը թույլ չի տալու: Դրանով փորձում է ձեռ առնել ընդդիմությանը, որի բոլոր հեղափոխական փորձերը տապալվել են: Ընդդիմությանը ձեռ առնելով էլ կոմպենսացնել ոչ միայն լիգիտիմությունը, այլև խայտառակ պարտությամբ պայմանավորված՝ արժանապատվության կորուստը:

Կա նաև մեկ այլ հանգամանք. անընդհատ հեղափոխության «դրդելով» ժողովրդին, իսկ իրականում՝ ընդդիմությանը, ենթագիտակցորեն փորձում է «վերականգնել» սեփական քաղաքական լեգիտիմությունը: «Վերադառնալ» 2018-ի ապրիլյան օրերին՝ երբ ինքն ավելի էր, քան իր երազած Պապ թագավորը: Երբ իր կես խոսքը բավական էր, որպեսզի կյանքի կոչվեր ամբողջական մտահղացումը: Կարծում եմ, որ դա ինչ-որ չափով նման է հիշողությանը չկորցրած ծեր մարդու՝ անընդհատ մանկական ու պատանեկան տարիների հիշողություններով տարվելուն՝ երբ և որտեղ ինքն իրեն զգում էր լավ ու երջանիկ: Բայց կա նաև դրա դաժան տարբերակը՝ հանցագործության վայրը վերադառնալու՝ հանցագործի ներքին մղումը: Ինչն արձանագրված է քրեական հոգեբուժության կողմից:

Իսկ հիմա գանք մեր գլխավոր խմբագրի նկատմամբ հարուցված քրեական գործին: Նախ, արձանագրենք, որ Հայաստանում շարունակվում են գրավոր կամ բանավոր խոսքում «բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր պարունակելու» փնտրտուքները: Այդ առումով փաստաբանական համայնքին առաջարկում եմ համակարգել 2018-ի ապրիլյան օրերին տեղի ունեցածը: Եվ ներկայացնել դատախազություն որպես հանցագործության վերաբերյալ հաղորդումների շարք: Դրանք, բոլորն, իհարկե, կմերժվեն, բայց գործընթացը կարելի է շարունակել դատարաններում: Այն ձգվելու է մինչև ամառ՝ գործող իշխանությունը ցանկանա, թե ոչ: Ու դրանով կառաջադրվի ընդդիմության օրակարգ՝ ի հակադրություն «ուրախ ավտոբուսում պեռաշկի ուտելու» կամ գյուղացի կանանց հետ փաթաթվելու՝ նիկոլական փիառ ակցիաների:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

8 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

8 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

8 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

8 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

8 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

8 ժամ ago