Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը

Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը

Thu, 19 Mar 2026 22:10:23 +0400


Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլիի խոսքով՝ Պատրիարքարանը հրավեր է ուղարկել աշխարհի Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մետրոպոլիտի խոսքով՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գալ Վրաստան։

«Չեմ կարող ասել, թե ով կգա։ Մենք հրավեր ենք ուղարկել Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին։ Ինչպես կանոնն ու կարգն է։ Մեզ հետ կապ են հաստատում նաև ոչ միայն ուղղափառ եկեղեցիները։ Օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեին, պատմական հարաբերություններ։ Բայց Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են, և կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան` կգա»,- TV Pirveli-ին ասել է Փաչուաշվիլին։

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում կիրակի օրը՝ մայիսի 22-ին։ Նա մահացել է հիվանդանոցում մարտի 17-ի երեկոյան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կրիշտիանուն վերադառնում է «Ռեալ»

Կրիշտիանուն վերադառնում է «Ռեալ» Thu, 26 Mar 2026 23:15:11 +0400 Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հարձակվող…

13 րոպե ago

Honda-ն վերանայում է իր քաղաքականությունը

Honda-ն վերանայում է իր քաղաքականությունը Thu, 26 Mar 2026 23:00:50 +0400 Ճապոնական Sony Group եւ…

28 րոպե ago

Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ

Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ Thu, 26 Mar 2026 22:51:26 +0400 Վարժական հավաքի զորակոչված…

37 րոպե ago

United Airlines-ը կրճատել է թռիչքները

United Airlines-ը կրճատել է թռիչքները Thu, 26 Mar 2026 22:45:38 +0400 Ամերիկյան խոշորագույն ավիափոխադրողներից մեկը՝…

43 րոպե ago

Բնորդուհին․ Լևոն Թոքմաջյանը նկարել է Աննա Հակոբյանին

Բնորդուհին․ Լևոն Թոքմաջյանը նկարել է Աննա Հակոբյանին Thu, 26 Mar 2026 22:36:59 +0400 Աննա Հակոբյանը…

51 րոպե ago

Որոնք են աշխարհի ամենաբարեկիրթ երկրները

Որոնք են աշխարհի ամենաբարեկիրթ երկրները Thu, 26 Mar 2026 22:30:28 +0400 Ամերիկյան Remitly ընկերությունը, որը…

58 րոպե ago