«Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային

«Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային

Fri, 20 Mar 2026 08:00:00 +0400


Մի քանի շաբաթ առաջ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գնացել-հասել է Սաղմոսավանք` Տեր Օշին քահանային խրատելու, թե` «խելքդ գլուխդ հավաքիր»: Նախորդ օրը պսակադրվել ցանկացող իր ծանոթ զույգից նա իմացել է, որ քահանան ամուսնացողներին ասել է. «Քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»: «Որեւէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել՝ պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ, եւ ՀՀ-ում բոլորը, ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավոր են խտրականության չենթարկել մարդկանց, եւ բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցում ժողովրդին»,- հայտարարել էր ԱԺ փոխնախագահն ու արշավել Սաղմոսավանք: Նա քահանային նաեւ Քրեական օրենսգրքի մասին է հիշեցրել՝ ըստ էության սպառնալով, քանի որ կարծում է, թե քահանան իր պահվածքով պառակտում է սերմանում: Իշխանական կուլիսներում շարունակում են քննարկել փոխխոսնակի պահվածքը: Մեզ ասացին, որ Տեր Օշինը ժամանակին իրականացրել է Ռուբինյանի պսակադրությունը, եւ անգամ ՔՊ թիմում են շատերն ապշել, թե ինչպես կարող էր Ռուբինյանը հաշիվ պահանջել իր ընտանիքի կազմավորմանը հոգեւոր օրհնություն տված քահանայից, որը միջնորդ է Աստծո օրհնությունը փոխանցելու համար։ Տեր Օշինը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ռուբինյանի պսակը ժամանակին ինքն է իրականացրել: Հարցրինք՝ Ռուբինյանն այն ժամանակ Քրեական օրենսգիրքն է իրեն հիշեցրել, ինչ-որ պրոցես տեղի ունեցե՞լ է այս շաբաթներին։ «Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, ես խաղաղ, հանգիստ ապրում եմ»,- ասաց Տեր Օշինը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել Fri, 06 Nov 2026 18:45:13 +0400 Փաշինյանի Բրյուսելը…

16 րոպե ago

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի Fri, 06 Nov…

23 րոպե ago

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք Fri, 06…

26 րոպե ago

Նոր երկաթուղու կառուցման փաստաթղթերն են ստորագրել

Նոր երկաթուղու կառուցման փաստաթղթերն են ստորագրել Fri, 06 Nov 2026 18:30:57 +0400 Ռուսաստանն ու Իրանը…

30 րոպե ago

Հենց այս միասնության ձևաչափից է իշխանությունը ցայտնոտի մեջ

Հենց այս միասնության ձևաչափից է իշխանությունը ցայտնոտի մեջ Fri, 06 Nov 2026 18:25:42 +0400 Latest…

36 րոպե ago

Պիտի մեղադրանքը փոխեն՝ ով Ալիևի սահմանադրությանը դեմ է՝ ցմահ ազատազրկում

Պիտի մեղադրանքը փոխեն՝ ով Ալիևի սահմանադրությանը դեմ է՝ ցմահ ազատազրկում Fri, 06 Nov 2026 18:23:34…

38 րոպե ago