«Հրապարակ». Արցախն ատող Փաշինյանը կռիվ է տալիս արցախցիների քվեի համար

«Հրապարակ». Արցախն ատող Փաշինյանը կռիվ է տալիս արցախցիների քվեի համար

Fri, 20 Mar 2026 08:45:24 +0400


«Արցախ» բառը երկրի երեսից ջնջել-ոչնչացնելու մոլուցքով տառապող Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելուց երկուսուկես տարի անց՝ նախօրեին, որոշեց վերջապես հանդիպել արցախցիների հետ, ավելի ճիշտ՝ մի խմբի։ Եվ արդեն երկու օր է՝ ակտիվ հանրությունը վրդովված քննարկում է Փաշինյանի մասնակցությամբ կայացած այդ հանդիպումը, որը կազմակերպվել էր «Ներառական զարգացում. ձեռքբերումներ եւ անելիքներ» խորագրով համաժողովի անվան տակ: Ամենից շատ քննարկվողը, իհարկե, արցախցի մի տղամարդու շնորհակալական ելույթն էր` ուղղված Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Իսկ համաժողովին մասնակցող վարչապետն ու նախարարները քննարկում էին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում երեւանամերձ համայնքներում 1 անձի հաշվարկով տրամադրվող գումարը 3 միլիոնից 4 միլիոն դարձնելու հարցը: Տղամարդն էլ հոտնկայս շնորհակալություն էր հայտնում Փաշինյանին` նման աննախադեպ հոգատարության համար։ Նրա խոսքով՝ եթե պետական աջակցությունը չլիներ, ապա տեղահանվածներից շատերը կարող էին լքել Հայաստանը։ Թեեւ մենք գիտենք, որ մեծ թվով արցախցիներ արդեն իսկ լքել են Հայաստանը` մեկնելով տարբեր երկրներ: Միեւնույն ժամանակ, քաղաքացին խոսում էր առկա խնդիրների մասին՝ ընդգծելով, որ, օրինակ, Աշտարակ համայնքում բնակարանների գները բարձր են, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել բնակապահովման ծրագրերից։

«Մարդկանց մեծամասնությունը ցանկանում է հաստատվել Աշտարակում եւ իրենց ապագան կապել համայնքի հետ։ Սակայն 3 միլիոն դրամ սերտիֆիկատը բավարար չէ։ Խնդրում ենք վերանայել ծրագիրը եւ այն դարձնել 4 միլիոն դրամ։ Էջմիածնում սերտիֆիկատները 4 միլիոն դարձնելուց հետո բավականին շատ ընտանիքներ արդեն բնակարան են ձեռք բերել»,- նշել է նա։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Փաշինյանին իր երախտագիտությունը հայտնող արցախցի տղամարդն Արագածոտնի մարզպետի օգնականն է։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչեւ ընտրությունները արցախցիների շրջանում «զոնդաժի» ծրագրեր են իրականացվելու, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ վտարանդի դարձած մեր հայրենակիցների թեկուզ մի մասն իրենց ընտրի։ Այդ աշխատանքները, ըստ տեղեկությունների, տարվում են երկու ճակատով, մեկը համակարգում է արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը, որը ջերմ հարաբերություններ ունի ներկայիս իշխանությունների հետ եւ նախօրեի հանդիպում-համաժողովի կազմակերպիչներից է եղել, թեպետ քիչ թվով մարդկանց է կարողացել հավաքագրել: Մյուսն Անվտանգության խորհրդի քարտուղար, արցախցի Արմեն Գրիգորյանի հորեղբորորդին է՝ Անդրանիկ Գրիգորյանը, որն Արցախում ԱԱԾ օպեր է եղել եւ ավելի շատ կոնտակտ է պահում մարտունեցիների հետ: Պատմեցին, որ իր համերկրացիներին վերջերս անգամ տարել՝ Կիրանցի պատմական պատի հետ է ծանոթացրել։

Լիանա Պետրոսյանին էլ արցախցիները համարում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մարդը, եւ Հայաստանում նույն անուն-ազգանունով քաղաքական «տանիքի» տակ է այժմ նա գործում՝ հանձին Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի։ Կոնկրետ Լիանա Պետրոսյանի վրա խնդիր է դրված վտարանդի, հայրենազուրկ արցախցիներին բերել բացառապես սոցիալ-տնտեսական թեմաների տիրույթ եւ մոռացության տալ վերադարձի ու այլ հարցերի, մյուս իրավունքների հետ կապված պահանջատիրությունը։ Նույնն էլ Արմեն Գրիգորյանի զարմիկն է անում` իր մտերիմների շրջանում զոնդաժ է անում, որ արցախցիներին պրոպագանդեն այս գիծը եւ համոզեն, որ ներկայում Արցախ վերադարձի հարցը ոչ միայն անիրատեսական է, այլեւ՝ վտանգավոր։
Պարզ ասած՝ իշխանությունը մի քանի ուղղությամբ է գործում․ փորձում է փողի եւ սիրաշահելու միջոցով իր կողմը բերել արցախցիներին: Ի դեպ, ում կարողացել են իրենց կողմ բերել, շատ արագ ՀՀ քաղաքացիություն են տալիս, որ գնան իրենց ընտրեն, ի տարբերություն մյուսների, որոնք փաստաթղթեր ստանալու դժվարություններ ունեն, իսկ առանց ՀՀ անձնագրի չեն կարողանա ընտրություններին մասնակցել եւ ընդդիմության օգտին քվեարկել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտառոց դեպք Գեղարքունիքում․ ուսուցիչը խոշտանգել է 10-ամյա աշակերտներին

Արտառոց դեպք Գեղարքունիքում․ ուսուցիչը խոշտանգել է 10-ամյա աշակերտներին Thu, 04 Jun 2026 10:30:54 +0400 Արտառոց…

13 րոպե ago

«Հրապարակ»․ ՄԱՊ-ի Ալիկի որդու ՍՊԸ-ից 103.5 մլն դրամի գնում

«Հրապարակ»․ ՄԱՊ-ի Ալիկի որդու ՍՊԸ-ից 103.5 մլն դրամի գնում Thu, 04 Jun 2026 10:25:09 +0400…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Գոնե գիտե՞ն, թե ինչ է փողերի լվացումը, դա լրիվ այլ բան է

«Հրապարակ»․ Գոնե գիտե՞ն, թե ինչ է փողերի լվացումը, դա լրիվ այլ բան է Thu, 04…

28 րոպե ago

Խուզարկություններ են անցկացվում 50-ից ավելի հասցեներում

Խուզարկություններ են անցկացվում 50-ից ավելի հասցեներում Thu, 04 Jun 2026 10:10:06 +0400 Բազմաթիվ անձանց նյութապես…

33 րոպե ago

Մոսկվայում համոզված են՝ ԱՄՆ-ն առանց ցավի կարող է «հրաժարվել» Հայաստանից

Մոսկվայում համոզված են՝ ԱՄՆ-ն առանց ցավի կարող է «հրաժարվել» Հայաստանից Thu, 04 Jun 2026 10:07:24…

36 րոպե ago

Հունիսի 7-ին պետք է անպայման գնալ ընտրության, ընտրել իրական ընդդիմադիր ուժերից մեկին

Հունիսի 7-ին պետք է անպայման գնալ ընտրության, ընտրել իրական ընդդիմադիր ուժերից մեկին Thu, 04 Jun…

39 րոպե ago