«Հրապարակ»․ Եթե եւս 2-3 շաբաթ տեւի Իրանի պատերազմը, կորուստները մենք էլ կզգանք

«Հրապարակ»․ Եթե եւս 2-3 շաբաթ տեւի Իրանի պատերազմը, կորուստները մենք էլ կզգանք

Fri, 20 Mar 2026 09:45:18 +0400


Իրանի շուրջ ռազմական գործողությունների բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա անխուսափելի է։ Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների, տրանսպորտային եւ լոգիստիկ խնդիրների պատճառով հնարավոր է ապրանքների թանկացում։ ՀՀ ԿԲ նախագահը կանխատեսել է 0,5-1,7 տոկոս թանկացում: ԿԲ-ն իրավիճակը գնահատել է որպես բարձր ռիսկային։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, որը կարծես ՔՊ-ական կառավարության տնտեսական հարցերով գլխավոր «խոսող գլուխն» է, ռիսկերի մասին ասել է, որ այս օրերին նախարարությունն այդ ռիսկերի գնահատմամբ է զբաղված, սակայն չի մանրամասնել, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ավելի կոնկրետ է արտահայտվում. «Իրանի հետ առեւտուրն արդեն հատել է 1 մլրդ դոլարի սահմանագիծը, որի 80 տոկոսը ներմուծումն է Իրանից, եւ մոտ 200 մլն դոլարի արտահանում ունենք: Եթե նայենք լոգիստիկ շղթաներին, գումարային տեսանկյունից առայժմ Իրանի դեմ պատերազմի մեծ ազդեցություն չկա, բայց եթե այն դժվարությունները, որոնք ստեղծվել են բեռնափոխադրումների եւ արտադրական շղթաների խզումների պատճառով, տեւեն եւս 2-3 շաբաթ, ապա կորուստները զգալի կլինեն»:

Արտահանման մեծ մասը կազմում է էլեկտրաէներգիան, որը մատակարարվում է Իրան՝ Երեւանի ՋԷԿ-ի աշխատանքի համար օգտագործվող գազի դիմաց, այսպես ասած՝ «բարտեր» հոսանքը։ Իսկ ներմուծվում են մետաղական արտադրանք, սննդամթերք, շինանյութ, տարբեր տեսակի մետաղագործական արտադրանք, հիմնականում՝ արմատուրա, հեղուկ գազ, բիտում եւ այլն: Ատոմ Մարգարյանը հիշեցնում է, որ, բացի դա, Իրանի տարածքով փոխադրվում է Հայաստանի տարացիկ բեռնաշրջանառության մինչեւ քառորդ մասը՝ 20-25 տոկոսը, եւ կարող են էական խնդիրներ ծագել, եթե լոգիստիկ շղթաները խախտվեն, ու հատկապես եթե Բանդարաբասի նավահանգիստը դադարի գործել:

Մյուս վտանգը, ըստ Ատոմ Մարգարյանի, էներգակիրների գների բարձրացումն է: «Գներն արդեն բարձր են: «Բրենդ» տեսակի նավթի բարելն արդեն հատել է 110 դոլարի սահմանագիծը, իսկ դա վաղ թե ուշ բերելու է բենզինի եւ հարակից էներգակիրների գների թանկացման: Հեղուկ գազը եւ նավթամշակման պրոդուկտները կարող են թանկանալ»: Որքանո՞վ: «Եթե մեկ սցենարի՝ կարճաժամկետ պատերազմի դեպքում թանկացումները 3-5 տոկոս են, ապա մատակարարման շղթաների ավելի երկարաժամկետ խզումների դեպքում կարող են այդ ապրանքատեսակների գծով մինչեւ 15-20 տոկոս թանկացումներ լինել, գումարած նավթի ու տրանսպորտային բեռնափոխադրումների սակագների թանկացումը, եւ այս ամենը, իհարկե, կանդրադառնա մեր շուկայի վրա»,- ասում է Ատոմ Մարգարյանը:
Միայն էներգակիրների գների ա՞ճն է նկատելի լինելու, թե՞ ամբողջ ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների գներն էլ են բարձրանալու: «Էներգակիրներն արդեն թանկացել են, իսկ դրանց թանկացումը բերում է տրանսպորտի թանկացման, եւ նաեւ այլ երկրներից եւս ներկրվող բենզինի ու դիզվառելիքի գների բարձրացումն անխուսափելի է», – նշում է Ատոմ Մարգարյանը: Ըստ նրա, դրանից շահում է Ռուսաստանը, իսկ երկարաժամկետ տուժում են բոլորը:

Տարադրամի փոխարժեքի տատանումները, թեկուզ միջնաժամկետ, նա հնարավոր չի համարում: «ԿԲ-ն ունի բավականին ռեզերվ, արտաքին պահուստներ, որոնք գերազանցում են 5 մլրդ-ն, եւ բացառում եմ, որ փոխարժեքների փոփոխություն լինի, սակայն դոլարի փոխարժեքը կարող է մյուս վալյուտաների նկատմամբ տատանվել, բայց դեռեւս նավթի թանկացումը նման ազդեցություններ չի թողել: ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը համապատասխան քայլեր է ձեռնարկում, համենայնդեպս, վիզուալ այդպես է, եւ փոխարժեքի առումով կտրուկ թռիչքներ չեն լինի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սուրճի դեֆիցիտ կարող է լինել

Սուրճի դեֆիցիտ կարող է լինել Wed, 26 Aug 2026 05:00:27 +0400 Պրեմիում դասի սուրճ արտադրողների…

2 ժամ ago

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա Wed, 26 Aug…

3 ժամ ago

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ Wed, 26 Aug 2026 03:00:12 +0400 SpaceX ընկերության ղեկավար Իլոն…

4 ժամ ago

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել Wed, 26 Aug 2026 02:30:34 +0400 Սովետական կինոարվեստում 1980-ականներին…

4 ժամ ago

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը Wed, 26 Aug 2026 02:00:44 +0400 Ադրբեջանում, ադրբեջանցիների…

5 ժամ ago

Մահապատիժ են իրականացրել

Մահապատիժ են իրականացրել Wed, 26 Aug 2026 01:00:15 +0400 Իրանում մահապատիժ է իրականացվել։ Այս մասին…

6 ժամ ago