«Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը

«Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը

Fri, 20 Mar 2026 10:25:03 +0400


Հակակոռուպցիոն դատարանը շարունակվում է քննել Եղեգիս խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արթուր Ստեփանյանի գործը: Հիշեցնենք, որ նա 2017-ի նոյեմբերից եղել է 12 գյուղ միավորող Եղեգիսի համայնքապետը։ 2018-ի իշխանափոխությունից հետո համայնքապետի դեմ Եղեգիսում բողոքի ակցիաներ էին անում` դժգոհում, որ իրենց 9 ամսվա համայնքապետը խոշորացված 12 գյուղերում որեւէ աշխատանք չի իրականացնում, օրինակ` ոռոգման ջուր չունեն։ Համայնքապետից դժգոհ բնակիչները շաբաթներ շարունակ փակել էին համայնքապետարանի մուտքը եւ աշխատակիցներին թույլ չէին տալիս մտնել շենք։ Բայց նրանց պայքարն արդյունք չտվեց․ 2022-ի ՏԻՄ ընտրություններում Արթուր Ստեփանյանը վերընտրվեց իր պաշտոնում` ՔՊ ցուցակով, իսկ 2 տարի անց ՔՊ-ական համայնքապետը կալանավորվեց: Նրան մեղադրանք էր առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ քրօրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով) այն բանի համար, որ նա, 2017 թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, այլ անձանց օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերով իրեն վստահված գույքի հափշտակություն, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիք:

Դատարանը մեղադրյալ Արթուր Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել էր համակցված այլընտրանքային խափանման միջոցներով` կիրառել էր վարչական հսկողություն, գրավ՝ գրավի չափ սահմանելով 3 մլն ՀՀ դրամ, եւ կասեցրել նրա պաշտոնավարումը։ Նաեւ արգելել էր Արթուր Ստեփանյանին՝ հաղորդակցվել վարույթին օժանդակող անձանց` վկաների եւ մեղադրյալների հետ: Նրան պարտավորեցրել էին շաբաթը մեկ անգամ գրանցվել Եղեգիս համայնքը սպասարկող պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնում։

Ստեփանյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղադրանքն անհիմն է, Արթուր Ստեփանյանը մեղքը չի ընդունել, այս պահին քննվում են ապացույցները: Ի դեպ, 2 տարի է՝ նրա լիազորությունները դադարեցվել են, սակայն համայնքապետարանի կայքում նա որպես համայնքի ղեկավար է ներկայացված: Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները դրված են համայնքապետի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի վրա: Բայց առաջիկայում Վայոց Ձորի մարզում կրկին խոշորացում է լինելու, որը ներառելու է Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս համայնքները, ընդհանուր առմամբ՝ 32 բնակավայր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դեղին մամուլի կեղտոտ պատվերներ կատարած Փաշինյանը սպառնում է լրագրողներին

Դեղին մամուլի կեղտոտ պատվերներ կատարած Փաշինյանը սպառնում է լրագրողներին Thu, 26 Mar 2026 17:38:53 +0400…

4 րոպե ago

Յուրացրել են 20 կգ թմրամիջոց կալանավորվել

Յուրացրել են 20 կգ թմրամիջոց կալանավորվել Thu, 26 Mar 2026 17:30:10 +0400 ՀՀ քննչական կոմիտեի…

13 րոպե ago

Երբեք այնքան չեն շաղակրատում, որքան պատերազմից առաջ

Երբեք այնքան չեն շաղակրատում, որքան պատերազմից առաջ Thu, 26 Mar 2026 17:15:25 +0400 «Պատերա՞զմ, թե՞…

28 րոպե ago

Պատերազմի պատճառով Հրվ․ Կորեան կմեծացնի ռազմական բյուջեն

Պատերազմի պատճառով Հրվ․ Կորեան կմեծացնի ռազմական բյուջեն Thu, 26 Mar 2026 17:00:12 +0400 Հարավային Կորեան…

43 րոպե ago

Ոսկո՞ւց է այդ գազատարը

Ոսկո՞ւց է այդ գազատարը Thu, 26 Mar 2026 16:45:26 +0400 Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկացանք,…

58 րոպե ago

Աշակերտը կրակել է․ դպրոցականներ և ուսուցիչներ են վիրավորվել

Աշակերտը կրակել է․ դպրոցականներ և ուսուցիչներ են վիրավորվել Thu, 26 Mar 2026 16:30:30 +0400 Չելյաբինսկի…

1 ժամ ago