«Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը

«Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը

Fri, 20 Mar 2026 10:25:03 +0400


Հակակոռուպցիոն դատարանը շարունակվում է քննել Եղեգիս խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արթուր Ստեփանյանի գործը: Հիշեցնենք, որ նա 2017-ի նոյեմբերից եղել է 12 գյուղ միավորող Եղեգիսի համայնքապետը։ 2018-ի իշխանափոխությունից հետո համայնքապետի դեմ Եղեգիսում բողոքի ակցիաներ էին անում` դժգոհում, որ իրենց 9 ամսվա համայնքապետը խոշորացված 12 գյուղերում որեւէ աշխատանք չի իրականացնում, օրինակ` ոռոգման ջուր չունեն։ Համայնքապետից դժգոհ բնակիչները շաբաթներ շարունակ փակել էին համայնքապետարանի մուտքը եւ աշխատակիցներին թույլ չէին տալիս մտնել շենք։ Բայց նրանց պայքարն արդյունք չտվեց․ 2022-ի ՏԻՄ ընտրություններում Արթուր Ստեփանյանը վերընտրվեց իր պաշտոնում` ՔՊ ցուցակով, իսկ 2 տարի անց ՔՊ-ական համայնքապետը կալանավորվեց: Նրան մեղադրանք էր առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ քրօրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով) այն բանի համար, որ նա, 2017 թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, այլ անձանց օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերով իրեն վստահված գույքի հափշտակություն, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիք:

Դատարանը մեղադրյալ Արթուր Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել էր համակցված այլընտրանքային խափանման միջոցներով` կիրառել էր վարչական հսկողություն, գրավ՝ գրավի չափ սահմանելով 3 մլն ՀՀ դրամ, եւ կասեցրել նրա պաշտոնավարումը։ Նաեւ արգելել էր Արթուր Ստեփանյանին՝ հաղորդակցվել վարույթին օժանդակող անձանց` վկաների եւ մեղադրյալների հետ: Նրան պարտավորեցրել էին շաբաթը մեկ անգամ գրանցվել Եղեգիս համայնքը սպասարկող պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնում։

Ստեփանյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղադրանքն անհիմն է, Արթուր Ստեփանյանը մեղքը չի ընդունել, այս պահին քննվում են ապացույցները: Ի դեպ, 2 տարի է՝ նրա լիազորությունները դադարեցվել են, սակայն համայնքապետարանի կայքում նա որպես համայնքի ղեկավար է ներկայացված: Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները դրված են համայնքապետի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի վրա: Բայց առաջիկայում Վայոց Ձորի մարզում կրկին խոշորացում է լինելու, որը ներառելու է Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս համայնքները, ընդհանուր առմամբ՝ 32 բնակավայր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուբեն Հակոբյանին իրավապահները տարել են

Ռուբեն Հակոբյանին իրավապահները տարել են Fri, 19 Jun 2026 13:15:18 +0400 Latest news from Secure…

10 րոպե ago

ԱԱ-2026․ Մեքսիկան առաջինն է ապահովել իր տեղը փլեյ-օֆֆում

ԱԱ-2026․ Մեքսիկան առաջինն է ապահովել իր տեղը փլեյ-օֆֆում Fri, 19 Jun 2026 13:00:28 +0400 Մեքսիկան…

25 րոպե ago

«Սաղմոսներին հավատա՞մ, թե՝ այս վակխանալիային, որ տիրում է»․ Անուշ Սեդրակյան/ Բլոգ

«Սաղմոսներին հավատա՞մ, թե՝ այս վակխանալիային, որ տիրում է»․ Անուշ Սեդրակյան/ Բլոգ Fri, 19 Jun 2026…

25 րոպե ago

Խոր կսկիծով տեղեկացանք 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին

Խոր կսկիծով տեղեկացանք 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին Fri, 19 Jun 2026 12:46:56 +0400 Խոր…

38 րոպե ago

Մոսկվայի վրա երեկվա հուժկու գրոհից ադրբեջանցիներ են վիրավորվել

Մոսկվայի վրա երեկվա հուժկու գրոհից ադրբեջանցիներ են վիրավորվել Fri, 19 Jun 2026 12:30:24 +0400 Նախօրեին…

55 րոպե ago

Մահացել է Ռիտա Շառոյանը

Մահացել է Ռիտա Շառոյանը Fri, 19 Jun 2026 12:15:14 +0400 Գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը ֆեյսբուքյան…

1 ժամ ago