Պատրաստվեք նախկին դառնալուն

Պատրաստվեք նախկին դառնալուն

Fri, 20 Mar 2026 11:07:01 +0400


«Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանը հերթական անգամ քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արձագանքելով նրա հայտարարություններին և մեղադրելով նրան հասարակությանը պատերազմի վտանգով ճնշելու մեջ։

Թաթոյանի խոսքով՝ անթույլատրելի է ընտրությունների թեման կապել Հայաստանի դեմ նոր հարձակման վտանգով։ Նա նշել է, որ նման ձևակերպումները փաստորեն սպառնալիք են հայ ժողովրդի հասցեին և չեն բխում երկրի ղեկավարի պաշտոնին համապատասխան վարքից։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում պատերազմի պատասխանատվությունը կրում է հենց գործող իշխանությունը։ Թաթոյանը հայտարարել է, որ վերջին տարիների պատերազմները, պարտություններն ու ծանր հետևանքները կապված են ներկայիս քաղաքական ուժի գործունեության հետ, և պնդել է, որ պատերազմ հրահրող միակ ուժը հենց իշխանությունն է։

Նա նաև շեշտել է, որ հայ ժողովուրդը պատերազմ չի ցանկանում, ինչպես, իր կարծիքով, այն չի ցանկանում նաև Ադրբեջանի ժողովուրդը։ Սակայն, ըստ Թաթոյանի, նման վարչակարգերի դեպքում պատերազմը հաճախ օգտագործվում է որպես իշխանությունը պահպանելու միջոց։

Շարժման համակարգողը Փաշինյանին մեղադրել է ադրբեջանական սպառնալիքը ներքաղաքական գործընթացներում օգտագործելու, այն ընտրություններում առանցքային գործոնի վերածելու և Հայաստանի ներսում վախի մթնոլորտ ձևավորելու մեջ։ Նա նաև պնդել է, որ գործող իշխանությունը կատարել է քայլեր, որոնք համապատասխանել են Ադրբեջանի շահերին։

Թաթոյանը հայտարարել է, որ երկրի անվտանգությունն ու պետական շահերը չեն կարող ստորադասվել որևէ արտաքին ճնշման կամ իշխանության պահպանման նպատակներին։ Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդն արժանի է ապրել խաղաղ երկրում, որտեղ ընտրությունը չի պայմանավորվում պատերազմի վախով։

Վերջում նա ընդգծել է, որ ժողովուրդը պետք է կատարի արժանապատիվ ընտրություն և ունենա այնպիսի ղեկավար, ով առաջնորդվում է բացառապես Հայաստանի շահերով։ Թաթոյանն էլ վստահեցրել է, որ իր համար առաջնայինն ու միակ ուղենիշը Հայաստանի պետական շահն է։

«Դուք պետք է հավաքեք ձեր սրտիկները, պաչիկները ու վախերը և պատրաստվեք նախկին դառնալուն»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ներկուսակցական  քարոզարշավին ինչո՞ւ են մասնակցում փոքրահասակ  երեխաները, ծերերը, համայնքների բնակիչները

Ներկուսակցական  քարոզարշավին ինչո՞ւ են մասնակցում փոքրահասակ  երեխաները, ծերերը, համայնքների բնակիչները Sun, 22 Mar 2026 15:15:38…

16 րոպե ago

Ո՞նց է կարելի էլի իրենց հողին կպած, նվիրված մարդկանց անվանել «փախած»

Ո՞նց է կարելի էլի իրենց հողին կպած, նվիրված մարդկանց անվանել «փախած» Sun, 22 Mar 2026…

32 րոպե ago

Շարքային տգիտություն է, երբ մուննաթ են գալիս ու հայտարարում, թե իբր Արցախի ու արցախցիների վրա «միլիարդներ են ծախսվել»

Շարքային տգիտություն է, երբ մուննաթ են գալիս ու հայտարարում, թե իբր Արցախի ու արցախցիների վրա…

47 րոպե ago

Փլատակների տակ մնացած միջուկային նյութերի դուրսբերման սցենարներ են մշակում

Փլատակների տակ մնացած միջուկային նյութերի դուրսբերման սցենարներ են մշակում Sun, 22 Mar 2026 14:30:00 +0400…

1 ժամ ago

Այդ կինը՝ իր կեցվածքով, իմ պատկերացրած քաղաքացու օրինակն է

Այդ կինը՝ իր կեցվածքով, իմ պատկերացրած քաղաքացու օրինակն է Sun, 22 Mar 2026 14:15:01 +0400…

1 ժամ ago

Հորմուզի նեղուցը բացելու համար 48 ժամ ժամանակ է տվել

Հորմուզի նեղուցը բացելու համար 48 ժամ ժամանակ է տվել Sun, 22 Mar 2026 14:00:43 +0400…

2 ժամ ago