«Հրապարակ». Սրբազանը տարածքը գնել է զորամասի հրամանատարից

«Հրապարակ». Սրբազանը տարածքը գնել է զորամասի հրամանատարից

Fri, 20 Mar 2026 12:15:18 +0400


ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է 2017-ին Բագրատ սրբազանին 400 հազար դրամով օտարված հատուկ նշանակության տարածքը, այդ թվում՝ զորանոցը, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Ըստ դատախազության․ «2023 թվականի հունիսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող՝ 1198.09 քմ մակերեսով անշարժ գույքը, որից զորանոցը՝ 621.81 քմ, բնակելի շինությունը՝ 121.77 քմ, քարե շինությունը՝ 66.16 քմ, ճաշարանը՝ 225.7 քմ, պահեստը՝ 39.65 քմ, փայտե տնակը՝ 48 քմ, լոգարանը՝ 27 քմ, փայտե տնակը՝ 48 քմ, եւ հատուկ նշանակության 6.0536 հա հողամասը 2014 թվականի հուլիսի 24-ի պայմանագրով, 8.717.184 դրամով օտարվել է Ա. Ս.-ին: Հետագայում, 2017 թվականի հուլիսի 17-ին, Ա. Ս.-ն նշված հատուկ նշանակության հողատարածքը եւ շինությունները, այդ թվում՝ զորանոցը, ընդամենը 400.000 դրամով օտարել է Վ. Գ.-ին: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2014 թվականի հուլիսի 4-ին տրված միասնական տեղեկանքի եւ Վ. Գ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վկայակոչած պայմանագրով օտարված հողամասն օտարման պահին եւ առայսօր, ըստ նպատակային նշանակության, հանդիսանում է հատուկ նշանակության հողամաս»:

Բագրատ սրբազանի փաստաբան Տաթեւիկ Սողոյանն այդ գործի մասին ասել է․ «Այսպես, ուրեմն, Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով եւ վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա եւ մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը. Շամշադինի բարբառով վետչինա է նշանակում` Ո. Ս.)։ 2020թ. քովիդի եւ պատերազմի ճգնաժամի հետեւանքով ֆերմայի գործունեությունը եւ արտադրությունը կասեցվել են։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռեւս կրում է Բագրատ սրբազանը։ 2023թ. դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն գործարքը, որով ի սկզբանե`2014թ., պետությունից հողատարածքն օտարվել էր երրորդ անձին, եւ վերադարձնել այդ գույքը պետությանը։ Բագրատ սրբազանը՝ որպես բարեխիղճ ձեռքբերող, իսկ «Տավուշ էկո միթ» ընկերությունը որպես ներդրում իրականացրած ձեռնարկություն գործում ներգրավվել են որպես երրորդ անձինք։ 2025թ. դեկտեմբերին հակակոռուպցիոն դատարանի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Վճիռն օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն։ Այդուհանդերձ, հասկանալով, որ այդ գործը հեռանկար չունի (դե, քանի որ դատախազության սխալները գործում բազմաթիվ են), դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է նույն հարցը, ավելի ճիշտ՝ նույն նպատակը՝ Բագրատ սրբազանին ունեզրկելը, կրկին հայցել դատարանից»։

Նավուր գյուղից տեղեկացա, որ այդ տարածքը խորհրդային տարիներին եղել է հակակարկտային կայան, Հայաստանի անկախացումից հետո դարձել է զորամաս, որը հետո դադարել է այդ տարածքում գործել։ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշված Ա․ Ս․-ն, որին 2014 թ․ հուլիսի 24-ի պայմանագրով 8.717.184 դրամով օտարվել է այս տարածքը, որը 2017 թ․ հուլիսի 17-ին տարածքը 400 հազար դրամով օտարել է Բագրատ սրբազանին, եղել է այդ զորամասի հրամանատարը։ Նավուրից մեզ ասացին նաեւ, որ «Տավուշ էկո միթ» ընկերության վետչինայի արտադրամասը չէր կարող բիզնես հաջողություններ ունենալ, քանի որ արտադրամաս այցելող բազմաթիվ հյուրերին այդտեղ ճոխ հյուրասիրում էին իրենց համեղ արտադրանքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի դեմ հնարավոր է իրականացվի ցամաքային ռազմական գործողություն

Իրանի դեմ հնարավոր է իրականացվի ցամաքային ռազմական գործողություն Sun, 22 Mar 2026 18:30:00 +0400 Միացյալ…

9 րոպե ago

Ուզում եմ այս կինն իմանա, որ իր կողքին եմ, ես եւ շատերս․Լեւոն Քոչարյան

Ուզում եմ այս կինն իմանա, որ իր կողքին եմ, ես եւ շատերս․Լեւոն Քոչարյան Sun, 22…

18 րոպե ago

Մեքենան ամբողջությամբ այրվել է․ մանրամասներ

Մեքենան ամբողջությամբ այրվել է․ մանրամասներ Sun, 22 Mar 2026 18:15:14 +0400 Մարտի 21-ին, ժամը 23։12-ին…

23 րոպե ago

Սաուդյան Արաբիայով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից ՀՀ է վերադարձել 16 անձ

Սաուդյան Արաբիայով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից ՀՀ է վերադարձել 16 անձ Sun, 22…

39 րոպե ago

Այսօրվա միջադեպը «քույրեր և եղբայրներ» հռետորաբանության լիակատար մերկացումն էր

Այսօրվա միջադեպը «քույրեր և եղբայրներ» հռետորաբանության լիակատար մերկացումն էր Sun, 22 Mar 2026 17:59:44 +0400…

39 րոպե ago

Ադրբեջանի առաջարկած խաղաղությունն այս դեմքն ունի

Ադրբեջանի առաջարկած խաղաղությունն այս դեմքն ունի Sun, 22 Mar 2026 17:50:50 +0400 Բելառուսիայում անցկացվող գրքերի…

48 րոպե ago