Վերջապես խելամիտ որոշում՝ Եվրոպայից․ Իսպանիան դեմ է պատերազմին
Fri, 20 Mar 2026 12:30:58 +0400
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մադրիդը դեմ է Իրանի դեմ պատերազմին, այն համարելով անօրինական, անհիմն և լուրջ վնաս պատճառող։
Իսպանիան կտրականապես դեմ է Իրանի հետ պատերազմին, այն անվանելով «մարդկային աղետ» և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նախաձեռնված անօրինական գործողություն։
Վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է անում դիվանագիտական լուծման՝ հրաժարվելով թույլ տալ բազաների օգտագործումը Իրանի դեմ գործողությունների համար, ինչը լարվածություն է առաջացրել Վաշինգտոնի հետ հարաբերություններում։
ԵՄ այլ պետություններ այժմ հակված են Մադրիդի հակապատերազմական դիրքորոշմանը։