ՖԻՖԱ-ն պատժեց Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիային

ՖԻՖԱ-ն պատժեց Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիային

Fri, 20 Mar 2026 13:30:03 +0400


Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիայի (ԻՖԱ) նկատմամբ՝ կազմակերպության կարգապահական կանոնագիրը խախտելու համար։

Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն պարզել է, որ ԻՖԱ-ն խախտել է կազմակերպության կանոնագրքի 13-րդ (հարձակողական վարքագիծ և արդար խաղի սկզբունքների խախտում) և 15-րդ (խտրականություն և ռասիստական ​​խոսք) հոդվածները։

Արդյունքում, իսրայելական կողմին պարտադրվել է վճարել 150,000 շվեյցարական ֆրանկ տուգանք։

Ավելին, ՖԻՖԱ-ն պաշտոնական նախազգուշացում է տվել ԻՖԱ-ին։ Ասոցիացիան պետք է ՖԻՖԱ-ի հովանու ներքո ազգային հավաքականի հաջորդ երեք տնային խաղերում ցուցադրի «Ֆուտբոլը միավորում է աշխարհը՝ առանց խտրականության» գրությամբ պաստառներ։

Տուգանքի մեկ երրորդը պետք է նաև օգտագործվի խտրականության դեմ պայքարի և նմանատիպ խախտումները կանխելու համապարփակ ծրագրի իրականացման համար՝ որոշման մասին տեղեկացվելուց հետո 60 օրվա ընթացքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին

#Ուղիղ․ Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Wed, 26 Aug 2026 12:38:51 +0400 Latest news…

10 րոպե ago

Հոգևորականի համար ազգային շահի հետ կապված դիրքորոշում հայտնելը բնական է

Հոգևորականի համար ազգային շահի հետ կապված դիրքորոշում հայտնելը բնական է Wed, 26 Aug 2026 12:33:42…

15 րոպե ago

Մոսկվայում չհանդիպեց, բայց այնտեղից սպառնու՞մ է Պուտինին

Մոսկվայում չհանդիպեց, բայց այնտեղից սպառնու՞մ է Պուտինին Wed, 26 Aug 2026 12:30:30 +0400 ԿՀՎ տնօրեն…

19 րոպե ago

Կրկին անմեղության կանխավարկածը խախտվում է, քաղաքական հետապնդումը դեռ վճիռ չէ. Վարդևանյան

Կրկին անմեղության կանխավարկածը խախտվում է, քաղաքական հետապնդումը դեռ վճիռ չէ. Վարդևանյան Wed, 26 Aug 2026…

22 րոպե ago

Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ

Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ Wed, 26 Aug…

24 րոպե ago

ԱԺ Տարածքային կառավարման հանձնաժողովի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Իրինա Յոլյանն է

ԱԺ Տարածքային կառավարման հանձնաժողովի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Իրինա Յոլյանն է Wed, 26 Aug 2026 12:15:59…

33 րոպե ago