Փաշինյանը նյարդային է, որ իրեն արհամարհում են․․․

Փաշինյանը նյարդային է, որ իրեն արհամարհում են․․․

Fri, 20 Mar 2026 15:00:23 +0400


Այսպիսի տեսարան պատկերացնենք։
Փաշինյանը հայտնվել է ճահճում։ Ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական ճահճում։ Քայլում է, բայց առաջ չի գնում։ Ամեն շարժում՝ ավելի խոր է տանում։ Շուրջը մարդիկ կան, բայց չեն շտապում փրկել։ Նայում են ու ասում՝ «քեզ քիչ է»։ Անտարբեր են։ Ամենացավալին՝ չեն վիճում, չեն հակադարձում… պարզապես չեն նկատում։
Հիմա հարց՝ ինչ կանի այդ մարդը։

Եթե նա սովորական մարդ է՝ կփորձի դուրս գալ։ Եթե նա Նիկոլ Փաշինյանն է, նրան լավ ճանաչում եք՝ կփորձի այնպես անել, որ ճահիճը դառնա բազմամարդ։ Այսինքն՝ եթե ես դուրս գալ չեմ կարող, եկեք բոլորս ներս ընկնենք, որ գոնե մենակ չլինեմ։
Հիմա տեղափոխվենք քաղաքական դաշտ։
Սամվել Կարապետյանի ուժը խոսում է տնտեսությունից։
Ռոբերտ Քոչարյանը՝ անվտանգությունից։
Գագիկ Ծառուկյանը՝ իր ծրագրերից։
Բոլորը իրենց գործով են։ Ոչ ոք չի մտնում «ճահիճ» դիսկուրսի մեջ։
Իսկ Փաշինյա՞նը։

Նա շատ լավ հասկանում է մի պարզ բան․ ուշադրություն պիտի գրավի, որովհետև քաղաքականությունը երբեմն հաղթում է ուշադրությամբ։ Երբ քեզ չեն նկատում, պարտություն է։ Հենց դրա համար են ծնվում փաշինյանական «չելենջները»․
ոչ թե որպես գաղափար, այլ որպես SOS ազդանշան։ Նրա վերջին «չելենջը»․

«Ուժեղ առաջարկ՝ Ռ․ Քոչարյանին, Ս․ Կարապետյանին և Գ․ Ծառուկյանին։ Ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության, գրեք «արհամարհել»։ Եթե երկու տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք» նյարդային ազդանշան է։ Ուխտ բառը ղ -ով գրողը մի քիչ համեստ պիտի լինի։ Իր անհարգուրդ ուտելու տեսարաններով ու վերջին գրառմամբ Փաշինյանը մեզ տանում է հոգեբանության դաշտ։ Ինչու՞ հենց «արհամարհել»։ Երբ քեզ քննադատում են՝ դու հակադարձում ես։ Երբ քեզ վիրավորում են՝ դու պաշտպանվում ես։ Բայց երբ քեզ արհամարհում են՝ դու… անհանգստանում ես։ Քանի որ արհամարհանքը լռություն է։ Իսկ լռությունը՝ ամենացավոտ արձագանքն է քաղաքական մարդու համար։

Ու հենց այստեղ գործում է ենթագիտակցական պահը․ մարդը հաճախ բարձրաձայնում է այն, ինչ ներսում իրեն է կպել։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե բառի ուղղագրությունն է, այլ բառի իմաստը։ Իսկ մնացածը արդեն մեդիա է․ մի փոքր սադրանք, մի փոքր հումոր, մի փոքր նյարդայնություն, և շատ մեծ ցանկություն՝ որ իրեն նկատեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լիբանանը մտադիր է բանակցություններ սկսել Իսրայելի հետ

Լիբանանը մտադիր է բանակցություններ սկսել Իսրայելի հետ Mon, 23 Mar 2026 13:30:01 +0400 Լիբանանի կառավարությունը…

11 րոպե ago

Մահացել է Ֆրանսիայի նախկին վարչապետը

Մահացել է Ֆրանսիայի նախկին վարչապետը Mon, 23 Mar 2026 13:23:39 +0400 Կյանքից հեռացել է Ֆրանսիայի…

18 րոպե ago

Կիմ Չեն Ընը հավե՞րժ է

Կիմ Չեն Ընը հավե՞րժ է Mon, 23 Mar 2026 13:00:28 +0400 Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ…

41 րոպե ago

Ամիօ փաթեթներ․ քո նախընտրած բանկային ծառայությունները՝ մեկ տեղում

Ամիօ փաթեթներ․ քո նախընտրած բանկային ծառայությունները՝ մեկ տեղում Mon, 23 Mar 2026 12:59:13 +0400 Ի՞նչ…

42 րոպե ago

Նորից սպառնում են պատերազմով

Նորից սպառնում են պատերազմով Mon, 23 Mar 2026 12:55:12 +0400 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ…

46 րոպե ago

Համաներում լինելու՞ է, թե՞ ոչ

Համաներում լինելու՞ է, թե՞ ոչ Mon, 23 Mar 2026 12:52:18 +0400 Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը…

49 րոպե ago