Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է Ալիևի «երկաթյա բռունցքով»

Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է Ալիևի «երկաթյա բռունցքով»

Fri, 20 Mar 2026 18:45:02 +0400


Արդեն երկու օր է, ինչ «Քանդենք պետությունը» կուսակցության անդամները՝ իրենց ղեկավարի հետ միասին, պատերազմի սպառնալիքների տարափ են թափում հայ հանրության գլխին։ Փաստացի ասում են՝ Ալիևին կասենք՝ կհարձակվի Հայաստանի վրա, եթե չգնաք, ՔՊ-ին ձայն չտաք։ Դե իրենք էլ Ալիևի օգնությամբ պետք է մնան իշխանության, որ Հայաստանը պահեն թույլ ու կզած։ Ինչևէ, մեզ սպառնում են Ալիևի «երկաթյա բռունցքով»։ Ութ տարվա մեջ դրան հասան իշխանական «մուտիլովշիկները»։ Մեր քթի տակ 2022 թվականից հյուսվել է հստակ զավթողական հայեցակարգ «Արևմտյան Ադրբեջան» անվամբ, բայց դա հեչ, այ որ ՔՊ-ն չլինի իշխանության, Ալիևը այնքան կբարկանա, որ կհարձակվի Հայաստանի վրա․ սա է «Քանդենք պետության» նախընտրական խոսույթը։

Փաստացի, այս մարդկանց համար ոչ պատերազմը, ոչ խաղաղությունը որևէ նշանակություն չունեն։ Իրենք կարող են շաբաթվա մեջ երեք օր ասել, որ «աննախադեպ խաղաղություն» են բերել, հետո՝ չորս օր սպառնալ նոր պատերազմով։ Իրենց համար սրանք պարզապես դատարկ բառեր են։ Իրենց կառավարման ընթացքում մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, ունեցել ենք պատերազմ, որտեղ կային հերոսություն, անձնազոհություն, անսահման ցավ, անպատկերացնելի վիշտ, նաև սեր, ընկերություն, կարեկցանք, ապրումակցում։ Բացի այդ, իրենք այդքանից հետո չեն բավարարվում մեր հայրենակիցների ու արժանապատվության համար իրենց կյանքը տված հերոսների կռիվն արժեզրկելով։ Հիմա արդեն սեփական իշխանության պահպանման համար սահմանում են բարոյազրկության և ստորության նոր նշաձողեր․ խաղում են մեր ճակատագրերի, կյանքերի, առողջության, նյարդերի հետ։ Վախեցնում են հայ զինվորի ծնողին՝ պահելով նրան մշտական սարսափի մեջ։

Ընդ որում, ԱՄՆ միջնորդության պայմաններում անգամ Ալիևը ռիսկ չի անում նման ակնհայտ սպառնալիքներ հնչեցնել։ Փոխարենը հսկայական ռեսուրս կդնի մեր դեմ զավթողական ծրագրեր գծելու համար, իսկ ՔՊ-ն էլ կզբաղվի դրանց «լեգիտիմացմամբ»։
Կամ Հայաստանը կմնա թույլ, անպաշտպան, չի ունենա պատմություն, իրավունք, ինքնություն ու դեմք, կամ՝ իբր մեզ վրա կհարձակվեն։ Սա է այն կեղծ ու տխմար դիլեման, որ հրամցվում է հայ հանրությանը։ Մեզ բազմաթիվ նման անհեթեթ դիլեմաներ են հրամցվել, որոնց նպատակը մեզ խեղճ ու վախեցած պահելն է։

Պատերազմը վախենալու բան է․ դժվար թե գտնվի մեկը, ով չի վախենում պատերազմից։ Բայց վախեցնելով, սարսափ տարածելով, ի վերջո հոգեբանորեն ու բարոյապես կոտրելով՝ պատերազմը չես կանխում, այլ ընդամենը մարդկանց դարձնում ես անպաշտպան՝ իրենց պետության դեմ հյուսվող մարտահրավերներին դիմակայելու հարցում․․․

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ովքեր են ՔՊ-ից ինքնաբացարկ հայտնել

Ովքեր են ՔՊ-ից ինքնաբացարկ հայտնել Tue, 21 Jul 2026 16:47:07 +0400 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ…

9 րոպե ago

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»… Tue, 21 Jul 2026 16:45:28 +0400 Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ…

10 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի հետ շփվել եմ 1 տարի առաջ

Նիկոլ Փաշինյանի հետ շփվել եմ 1 տարի առաջ Tue, 21 Jul 2026 16:42:54 +0400 Latest…

13 րոպե ago

Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման

Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման Tue, 21 Jul 2026 16:41:21…

15 րոպե ago

Ովքեր են «Ուժեղ Հայաստանից» մանդատ ստացել

Ովքեր են «Ուժեղ Հայաստանից» մանդատ ստացել Tue, 21 Jul 2026 16:38:15 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների…

18 րոպե ago

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Tue, 21 Jul 2026 16:31:30…

24 րոպե ago