Այս ընտրությունները ոչ թե Նիկոլի, այլ Նիկոլին հեռացնողի մասին պետք է լինեն

Այս ընտրությունները ոչ թե Նիկոլի, այլ Նիկոլին հեռացնողի մասին պետք է լինեն

Fri, 20 Mar 2026 19:15:12 +0400


Երբ հետեւում ես, թե ինչ է կատարվում Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի ծիրից ներս, հասկանում ես, որ այստեղ ամենազարմանալին ո՛չ նիկոլենց «ուրախ ավտոբուսն» է եւ ո՛չ էլ այդ ավտոբուսում տիրող երգի ու պարի մթնոլորտը: Այդ քարոզարշավի ամենազարմանալի մասը, թերեւս, Նիկոլին իշխանությունից հեռացնելու մասին հայրենի ընդդիմության ունեցած պատկերացումների պրիմիտիվությունն է:

Հարցն այն է, որ, ի տարբերություն Նիկոլի, որն արդեն իսկ հասկացել է, որ ինքն այլեւս կորցրել է առանց պետական ռեսուրսների, միայն ընտրություններով իշխանություն պահելու իր հնարավորությունը, ընդդիմությունն այդպես էլ չի հասկանում, որ այնքան, ինչքան Նիկոլը չի կարող առանց պետական ռեսուրսների, միայն ընտրություններով իշխանություն պահել, ճիշտ այդքան էլ ինքը չի կարող առանց փողոց ու ժողովրդական ճնշում գեներացնելու, միայն ընտրություններով Նիկոլից իշխանություն վերցնել:
Բայց սրանից ավելի վտանգավորը, թերեւս, այն է, որ այս ընդդիմությունը, այդքանը չհասկանալով հանդերձ, չի հասկանում նաեւ այն, որ հենց սա է իր ու Նիկոլի վարած քարոզարշավների տարբերությունը, որ հենց այստեղից է սկսվում իր քարոզարշավի նկատմամբ Նիկոլի քարոզարշավի առավելությունը:

Այո, այստեղից է սկսվում Նիկոլի քարոզարշավի առավելությունը: Այստեղից է սկսվում, որովհետեւ, ի տարբերություն ընդդիմության, որը Նիկոլին իշխանությունից հեռացնելը փողոցով ու ժողովրդական ճնշմամբ չի տեսնում, Նիկոլն իշխանությունը պահելու իր հնարավորությունը միայն պետության ուժով եւ ռեպրեսիաների գեներացմամբ է պատկերացնում:
Այս առումով, հայրենի ընդդիմությունը պետք է վերջապես գիտակցի, որ քանի դեռ Նիկոլի քարոզարշավի մտահոգությունը ոչ թե պարտվելը, այլ հետընտրական գործընթացները կառավարելն է, քանի դեռ իր քարոզարշավի առանցքը ոչ թե փողոցով ու ժողովրդական ճնշմամբ Նիկոլին հաղթելը կլինի, այլ ընտրությունների «ժողովրդավարական» նորմերին չհամապատասխանելն ապացուցելը, ինքն ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է ոչ թե Նիկոլին իշխանությունից զրկող ուժ, այլ նրան նոր կառավարություն կազմելու ինդուլգենցիա տվող գործիք լինել:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լուկաշենկոն էլ շնորհավորեց մեզ․․․

Լուկաշենկոն էլ շնորհավորեց մեզ․․․ Mon, 21 Sep 2026 11:00:51 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի…

18 րոպե ago

Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ․ Արամ Ա

Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ․ Արամ Ա Mon, 21 Sep 2026 10:48:57 +0400 Մեծի Տանն…

30 րոպե ago

Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ Հայաստան»

Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ…

40 րոպե ago

Ռուբիոն շնորհավորել է Անկախության օրվա առիթով

Ռուբիոն շնորհավորել է Անկախության օրվա առիթով Mon, 21 Sep 2026 10:30:37 +0400 Ամերիկայի Միացյալ Նահանգների…

48 րոպե ago

Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ

Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ Mon, 21 Sep 2026 10:19:51…

59 րոպե ago

Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴ

Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴ Mon, 21…

1 ժամ ago