Դավիթ Համբարձումյանի եղբայրը բանտից ազատվել է

Դավիթ Համբարձումյանի եղբայրը բանտից ազատվել է

Fri, 20 Mar 2026 20:15:35 +0400


Փետրվարի 11-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստից անմիջապես հետո, հենց դատարանի բակից ձերբակալեցին նրա եղբորը` Գոռ Համբարձումյանին, որը Դավիթ Համբարձումյանի գործով եւս մեղադրյալ է։

Այդ ժամանակ Քննչական կոմիտեից մեզ փոխանցել էին հետեւյալը․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ. Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Վերջինս ձերբակալվել է»:

Քննչական կոմիտեն 10 օրում ափալ-թափալ գործը քննել, ավարտել է, հայտարարել է նախաքննության ավարտ եւ ուղարկել հսկող դատախազին, վերջինս էլ հաստատել է Համբարձումյանի մեղադրականը։ Գործով, բացի Գոռ Համբարձումյանից, անցնում է նաեւ 5 անձ, որոնց բոլորի նկատմամբ, բացի մեկից, կիրառվել է խափանման միջոց կալանավորում։

«Հրապարակ»-ի տեղեկյություններով Գոռ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է։ Վերջինիս պաշտպան Գայանե Պապոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախնական դատական լսումների փուլում դատարանը իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով եւ գրավով՝ 10 միլիոն դրամի չափով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

36 րոպե ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

50 րոպե ago

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը Thu, 05…

59 րոպե ago

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում Thu, 05 Nov…

1 ժամ ago

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

1 ժամ ago

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան Thu, 05 Nov 2026 08:54:16 +0400 Երեկ Հայաստանյան առաջատար քաղաքական…

1 ժամ ago