Դավիթ Համբարձումյանի եղբայրը բանտից ազատվել է

Դավիթ Համբարձումյանի եղբայրը բանտից ազատվել է

Fri, 20 Mar 2026 20:15:35 +0400


Փետրվարի 11-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստից անմիջապես հետո, հենց դատարանի բակից ձերբակալեցին նրա եղբորը` Գոռ Համբարձումյանին, որը Դավիթ Համբարձումյանի գործով եւս մեղադրյալ է։

Այդ ժամանակ Քննչական կոմիտեից մեզ փոխանցել էին հետեւյալը․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ. Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Վերջինս ձերբակալվել է»:

Քննչական կոմիտեն 10 օրում ափալ-թափալ գործը քննել, ավարտել է, հայտարարել է նախաքննության ավարտ եւ ուղարկել հսկող դատախազին, վերջինս էլ հաստատել է Համբարձումյանի մեղադրականը։ Գործով, բացի Գոռ Համբարձումյանից, անցնում է նաեւ 5 անձ, որոնց բոլորի նկատմամբ, բացի մեկից, կիրառվել է խափանման միջոց կալանավորում։

«Հրապարակ»-ի տեղեկյություններով Գոռ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է։ Վերջինիս պաշտպան Գայանե Պապոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախնական դատական լսումների փուլում դատարանը իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով եւ գրավով՝ 10 միլիոն դրամի չափով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երեկվա միջադեպին անդրադառնալու կարիրք չկա

Երեկվա միջադեպին անդրադառնալու կարիրք չկա Thu, 06 Aug 2026 12:31:24 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար…

52 seconds ago

ՌԴ ԱԳՆ-ն՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին Thu, 06 Aug 2026 12:30:26 +0400 Մոսկվան և…

2 րոպե ago

ՌԴ-ի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է․ Օվերչուկ

ՌԴ-ի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է․ Օվերչուկ Thu, 06 Aug 2026 12:30:14 +0400 Ռուսաստանի և…

2 րոպե ago

«Հրապարակ». Պատժում են ընտրությանը մասնակցելու համար. 3 ամիս պատանդ են պահել Հայաստանում

«Հրապարակ». Պատժում են ընտրությանը մասնակցելու համար. 3 ամիս պատանդ են պահել Հայաստանում Thu, 06 Aug…

17 րոպե ago

Մենք դեմ ենք ԱԺ-ն անձնական վիրավորանքների հարթակ դարձնելուն․ Նարեկ Կարապետյան

Մենք դեմ ենք ԱԺ-ն անձնական վիրավորանքների հարթակ դարձնելուն․ Նարեկ Կարապետյան Thu, 06 Aug 2026 12:09:28…

23 րոպե ago

Խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը ով է իրականացնելու

Խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը ով է իրականացնելու Thu, 06 Aug 2026 12:02:40 +0400 Հայաստանի խաղային…

30 րոպե ago