Արշիլ Գորկու թոռը ֆիլմ է նկարահանել պապի մասին

Արշիլ Գորկու թոռը ֆիլմ է նկարահանել պապի մասին

Fri, 20 Mar 2026 23:00:31 +0400


Բրիտանա-իտալական ռեժիսոր Կոզիմա Սփենդերը վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը նվիրված է իր պապին՝ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկուն՝ հայտնել է «Ալֆանյուզը»։ Ֆիլմը նկարահանվել է հատուկ ցուցահանդեսի համար, որը բացվել է Լոս Անջելեսի Hauser & Wirth պատկերասրահում եւ կգործի մինչեւ ապրիլի 25-ը: Arshile Gorky: Horizon West (2026) 23 րոպեանոց վավերագրական ֆիլմը պատմում է 1941 թվականի ամռանը Արշիլ Գորկու՝ Նյու Յորքից Կալիֆորնիա կատարած ճանապարհորդության մասին, որտեղ նրան ուղեկցում էին ապագա կինը՝ Ագնես «Մուգուշ» Մագրուդերը, եւ ճապոնացի նկարիչ Իսամու Նոգուչին։ Ֆիլմը ստեղծել է Կոզիմա Սփենդերը՝ Peacock Pictures ծառայության, «Արշիլ Գորկի» հիմնադրամի աջակցությամբ եւ Hauser & Wirth պատկերասրահի հետ համագործակցությամբ: Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) ամերիկահայ նկարիչ է, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից:

Նա 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի նկարիչներից է. նրա կտավները ցուցադրված են ԱՄՆ-ի բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաեւ՝ Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում: Գորկին ծնվել է հայկական ընտանիքում՝ Վան քաղաքի մոտ գտնվող Խորգոմ գյուղում: 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, մոր եւ երեք քույրերի հետ գաղթել է Էջմիածին, հետո տեղափոխվել Երեւան։ Մոր մահանալուց հետո Գորկին 1920 թվականին արտագաղթել է ԱՄՆ: Նա փոխել է իր անունը՝ դարձնելով Արշիլ Գորկի՝ ի պատիվ սիրելի գրող Մաքսիմ Գորկու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վեհափառը Եռաբլուրում խոսեց

Վեհափառը Եռաբլուրում խոսեց Mon, 21 Sep 2026 12:58:57 +0400 Latest news from Secure News Portal…

8 րոպե ago

Պատկերացրեք՝ մեկի ծննդյան վկայականը լինի կոնֆլիկտածին

Պատկերացրեք՝ մեկի ծննդյան վկայականը լինի կոնֆլիկտածին Mon, 21 Sep 2026 12:52:44 +0400 Հայաստանի Անկախության հռչակագիրը…

14 րոպե ago

Ծառատունկ Տիգրանաշենում

Ծառատունկ Տիգրանաշենում Mon, 21 Sep 2026 12:45:59 +0400 «Տիգրանաշենն է այսօր մեր անկախության մարտահրավերը, մեր…

21 րոպե ago

Գարեգին Բ-ն ծաղիկներ է խոնարհել նաև «Արցախի կանչը» հուշահամալիրում

Գարեգին Բ-ն ծաղիկներ է խոնարհել նաև «Արցախի կանչը» հուշահամալիրում Mon, 21 Sep 2026 12:44:29 +0400…

23 րոպե ago

Այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի․ ինչ ուղերձ է հղել Սամվել Կարապետյանը

Այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի․ ինչ ուղերձ է հղել Սամվել Կարապետյանը Mon, 21 Sep…

28 րոպե ago

Ինչպես Վեհափառը եկավ Եռաբլուր

Ինչպես Վեհափառը եկավ Եռաբլուր Mon, 21 Sep 2026 12:32:37 +0400 Latest news from Secure News…

34 րոպե ago