«Հրապարակ»․ ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել

«Հրապարակ»․ ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել

Sat, 21 Mar 2026 08:05:51 +0400


Փաշինյանի հրահանգով՝ կառավարությունում ակտիվ աշխատում են նոր օրինագծի վրա, որով պատրաստվում են պայքարել «ատելության խոսքի» դեմ: Այն ընդդիմության եւ ԶԼՄ-ների նկատմամբ հերթական զսպաշապիկը կլինի: Ընդ որում, այլ ուղղություններով էլ են աշխատում` օրինակ, ֆինանսական թափանցիկություն ապահովելու, հավատարմագրումից զրկելու մեխանիզմներ ներդնելու, եւ անգամ ԶԼՄ-ներ փակելու պլաններ ունեն, բայց դրանք կիրականացվեն, եթե հունիսի 7-ին վերարտադրվեն: Ի դեպ, այս մշակումներին ներգրավված են ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովը, որի նախագահը նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն է, «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որի տնօրենը եւս նախկին լրագրող է` Վահագն Թեւոսյանը, եւ նախարար Սրբուհի Գալյանի խորհրդական Լյովա Սարգսյանը: Արդեն «Ատելության խոսքի դեմ պայքարի նոր կառուցակարգերի ներդրման» վերաբերյալ տեղեկանք է կազմվել, ըստ որի՝ քաղաքացիական եւ վարչական պատասխանատվություն է սահմանվելու` փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում, մեծ տուգանքներ կսահմանվեն` նվազագույն աշխատավարձի 3000-ապատակից մինչեւ 6000-ապատիկի չափով: Բայց խնդիրն անգամ տուգանքը չէ, այլ՝ այն, որ իշխանությունը որոշել է խեղաթյուրել ատելության խոսքի դեմ պայքարի գաղափարը եւ սահմանել է, որ նման խոսք է համարվում ոչ միայն ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական հայացքներով պայմանավորված անհանդուրժողականություն, ատելություն, խտրականություն քարոզող խոսքը, այլ նաեւ «քաղաքական հայացքներով» պայմանավորվածը, իսկ դա նշանակում է, որ կպատժվեն, օրինակ, ՔՊ-ի դեմ սոցցանցում գրառում անողները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թելադրվում են դրսից

Թելադրվում են դրսից Fri, 25 Sep 2026 00:27:44 +0400 Իրականում և Նիկոլ Փաշինյանը, և իր…

4 ժամ ago

Դարձել են ավտոմեքենաների ամենախոշոր մատակարարը

Դարձել են ավտոմեքենաների ամենախոշոր մատակարարը Thu, 24 Sep 2026 23:55:12 +0400 Չինաստանն առաջին անգամ դարձել…

4 ժամ ago

«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան

«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Thu, 24…

4 ժամ ago

Հայտնի դերասանի որդին կխաղա «Հարի Փոթերի» նոր էկրանավորման մեջ

Հայտնի դերասանի որդին կխաղա «Հարի Փոթերի» նոր էկրանավորման մեջ Thu, 24 Sep 2026 23:45:08 +0400…

4 ժամ ago

Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի

Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Thu, 24 Sep 2026 23:44:04 +0400 Վթարային ջրանջատում…

4 ժամ ago

Ագռավը վրեժ է լուծել՝ իր բույնը քանդելու համար

Ագռավը վրեժ է լուծել՝ իր բույնը քանդելու համար Thu, 24 Sep 2026 23:30:39 +0400 Սինգապուրում…

4 ժամ ago