Ղեկավար ղեկավարի հետևից․ Իրանը շարունակում է կորցնել

Ղեկավար ղեկավարի հետևից․ Իրանը շարունակում է կորցնել

Sat, 21 Mar 2026 12:30:13 +0400


Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ Իրանի հետախուզության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մեհդի Ռոստամի Շամասթանը սպանվել է Թեհրանի վրա ավիահարվածի ժամանակ։

Գործողությունը իրականացվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից՝ Մոսադի և Շին Բեթի հետախուզական ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ։

Իսրայելական բանակը Մեհդի Ռոստամի Շամասթանին անվանել է հետախուզության նախարարության «գլխավոր դեմք», որը «հիմնական դեր է խաղացել Իսրայելում և արտասահմանում իսրայելցի քաղաքացիական անձանց և հրեաների դեմ ուղղված գործողությունների իրականացման գործում»։

Իրանական իշխանությունները դեռևս չեն հաստատել սպանությունը։

Այսօր ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր իր խոսնակ, բրիգադի գեներալ Ալի Մոհամմադ Նաինիի սպանության մասին՝ Իսրայելի կողմից Իրանի տարածքում իրականացված հարվածի արդյունքում։

Միաժամանակ տեղեկություններ կան, որ Իրանի Ֆարս նահանգում հատուկ նշանակության ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Քավուս Դեհրուդին ևս սպանվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Երեք կենդանակերպի նշան մարտի 30-ից հնարավորություն կունենան փոխել իրենց կյանքը

Երեք կենդանակերպի նշան մարտի 30-ից հնարավորություն կունենան փոխել իրենց կյանքը Sun, 29 Mar 2026 16:00:00…

15 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում ջերմ ընդունելության է արժանանում

«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում ջերմ ընդունելության է արժանանում Sun, 29 Mar 2026 15:49:21 +0400 «Ուժեղ Հայաստան»-ը…

26 րոպե ago

Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման են ենթարկվել երկու քաղաքացներ

Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման են ենթարկվել երկու քաղաքացներ Sun, 29 Mar 2026 15:45:02 +0400…

30 րոպե ago

Temu-ի հետ ենք բանակցում․ Փաշինյան

Temu-ի հետ ենք բանակցում․ Փաշինյան Sun, 29 Mar 2026 15:30:22 +0400 Temu-ի հետ բանակցում ենք…

45 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում գրասենյակ է բացում

«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում գրասենյակ է բացում Sun, 29 Mar 2026 15:25:22 +0400 «Ուժեղ Հայաստան»-ը Գավառում…

50 րոպե ago

Անահիտ Կիրակոսյանն անդրադարձել է իր տան հրդեհվելու մասին լուրերին

Անահիտ Կիրակոսյանն անդրադարձել է իր տան հրդեհվելու մասին լուրերին Sun, 29 Mar 2026 15:15:28 +0400…

60 րոպե ago