Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարողացել երկու ժամկետից ավելի կառավարել

Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարողացել երկու ժամկետից ավելի կառավարել

Sat, 21 Mar 2026 13:45:49 +0400


Հրապարակի զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։

– «Հայաստան» դաշինքը պաշտոնապես հայտարարեց, որ դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Այս լուրը ներքաղաքական մեծ դիսկուրս է բացել․ որոշ ընդդիմադիր շրջանակներ պնդում են՝ Քոչարյանի առաջադրումը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ո՞րն է ձեր գնահատականը։

– Ինձ համար անհասկանալի է, թե որն էր այդ առաջադրման անակնկալը: Դա ակնհայտ էր: «Մայր Հայաստան» կուսակցության դիրքորոշումն է, որ ընդդիմադիր ուժերը չպետք է միմյանց թիրախավորեն, այլ մեկ ընդհանուր նպատակի շուրջ միավորվեն՝ գործող կառավարության իշխանազրկելու: Այս առումով մենք նման կարգի ներընդդիմադիր դիսկուրսի մեջ չենք մտնում։

– Օրերս Քոչարյանը պնդեց, թե Փաշինյանին կայուն, հարատև խաղաղություն պետք չէ, իրեն պետք է քարոզչական խաղաղություն, որ խաղաղություն բառը կապվի իր անվան հետ։ Փոխարենը, իր խոսքով, իրենց առաջարկն իսկական խաղաղության առաջարկ է։ Մինչդեռ իշխանության առաջին դեմքը Քոչարյանին մեղադրում է նոր սեպտեմբերյան պատերազմ հրահրելու մեջ։ Սա՞ է լինելու այս երկու գործիչների ընտրապայքարի գլխավոր հարցադրումը։

– Պարոն Քոչարյանի տեսակետները ես չեմ մեկնաբանում, «Հայաստան» Դաշինքում կան մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչներ, որոնք իրենց առաջնորդի տեսակետները կարող են շատ լավ մեկնաբանել: Ինչ վերաբերում է գործող վարչապետին, իմ տեսակետն այն է, որ նա մի շարք դրվագներում խախտել է սահմանադրությունը, նրա անհեռատես` մեղմ ասած, քաղաքականության պատճառով մենք դաժանագույն կորուստներ ենք ունեցել, նա ունի մեկ նպատակ՝ վերարտադրվել, դատական գործընթացներից խուսափելու համար: Ինչ վերաբերում է նրա առաջարկած «՛խաղաղության»՛ բանաձևին, իմ համոզմամբ, նա բերելու է նոր պատերազմներ ու նոր նվաստացումներ:

– Ընդհանուր առմամբ, կարծես, թեժ ընտրապայքար է սպասում։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած հիմնական ուժերն ու դաշինքներն, ըստ էության, հայտնի են։ Ըստ ձեզ, ինչպիսի՞ն կլինի քաղաքական ուժերի հիմնական հաղթաթուղթը, ի՞նչ գլխավոր մեսիջներ կան, որոնք ուշադրության են արժանի։

– Հիմնական երկու խնդիրներն են այս հուզումնալից ու մեծ պատերազմներով հղի խառնակ ժամանակաշրջանում ապահովել Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական զարգացման խնդիրները: Կարող եմ խոսել «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մասին: Մենք մեր առաջարկում հենց այս երկու խնդիրների վրա ենք շեշտը դրել, իսկ հանրությունն ընտրությունների ժամանակ իր վերաբերմունքը կարտահայտի այդ Առաջարկին։

– Վերընտրման հավակնություն ունեցող Փաշինյանը վերահնչեցրել է Արցախի հետ կապված իր խայտառակ թեզերը․ «ԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, Հայաստանը միշտ ճանաչել է այդ փաստը, իսկ նախկին իշխանությունները դա թաքցրել են ՀՀ և ԼՂ ժողովուրդներից։ Վկայակոչում է 2000–ականների կեսերին ՀՀ կառավարության մշակած տարհանման ինչ-որ ծրագիր, ըստ որի, իբր, ՀՀ ներկայիս սահմաններից այն կողմ հատվածը նշված է Ադրբեջան։

– Գործող վարչապետի իրարամերժ և մանիպուլյատիվ հայտարարություններին ցանկություն չունեմ անդրադառնալ, և առհասարակ չգիտեմ, թե հանրության քանի տոկոսն է արդեն լուրջ վերաբերվում այդ անձնավորության խոսքերին: Ինչ վերաբերվում է Արցախի խնդրին, ապա այդ հարցով կարող են տեսակետներ հայտնել արցախցիները: Դեռևս 90-ական թվականներին Արցախը ընթացել է ինքնորոշման ուղղությամբ, և միայն իրենք կարող են այդ հարցում տեսակետներ հայտնել, իսկ մենք պետք է հարգենք իրենց դիրքորոշումը: Այս հարափոփոխ աշխարհում մեծ ցնցումներ, մեծ վտանգներ ու հնարավորություններ կարող են լինել:

– Բաքվի պարտադրանքով Սահմանադրությունը փոխող, Մայր օրենքից ՀՀ Անկախության հռչակագրի տեքստը բացառող վարչապետը նույն ճեպազրույցում հայտարարեց, թե այդ Հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։ Մինչև ո՞ւր կգնա մեր ժողովրդին տոտալ աղետների բերած այս քաղաքական պերսոնան։

– Ձեր ասած քաղաքական սուբյեկտը, կամ Ալևի քաղաքական օբյեկտը պետք է մնա պատմության մեջ իրեն համապատասխան քաղաքական կարգավիճակ ստանալով: Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարողացել երկու ժամկետից ավելի կառավարել, միայն 2018-ին փորձ արվեց այդ ավանդույթը խախտել, բոլորս տեսանք, թե ինչով դա ավարտվեց: Կարծում եմ, որ այդ առումով այս անգամ ևս անակնկալներ չեն լինի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խանթավիրուսի բռնկման օջախ դարձած նավի ուղեւորները կմեկուսացվեն

Խանթավիրուսի բռնկման օջախ դարձած նավի ուղեւորները կմեկուսացվեն Sun, 10 May 2026 14:00:17 +0400 MV Hondius…

16 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները բնակիչների հետ քննարկեցին գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները բնակիչների հետ քննարկեցին գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ։ Sun,…

25 րոպե ago

Մեջների ամենախելացին, ամենալավը, ամենագրագետը, ներկայանալի․ Վանաձորցի կինն Արման Թաթոյանին հաղթանակ մաղթեց

Մեջների ամենախելացին, ամենալավը, ամենագրագետը, ներկայանալի․ Վանաձորցի կինն Արման Թաթոյանին հաղթանակ մաղթեց Sun, 10 May 2026…

29 րոպե ago

Կուղարկվի այսօր

Կուղարկվի այսօր Sun, 10 May 2026 13:45:37 +0400 Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն (986…

31 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզում

«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզում Sun, 10 May 2026 13:39:35 +0400 Latest news from…

37 րոպե ago

Գրոհայիններն հարձակվել են մի քանի գյուղի վրա եւ սպանել 69 մարդու

Գրոհայիններն հարձակվել են մի քանի գյուղի վրա եւ սպանել 69 մարդու Sun, 10 May 2026…

46 րոպե ago