Ինչպես եւ ինչով կհիշվի Իլյա 2-րդ պատրիարքը

Ինչպես եւ ինչով կհիշվի Իլյա 2-րդ պատրիարքը

Sat, 21 Mar 2026 14:15:22 +0400


Մարտի 17-ին, կյանքի 94-րդ տարում մահկանացուն կնքեց Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավար Իլյա 2-րդ կաթողիկոս-պատրիարքը (աշխարհիկ անունով՝ Իրակլի Գուդուշաուրի-Շիոլաշվիլի)։ Վրաստանը թեեւ աշխարհիկ պետություն է, հայտարարվել է ազգային սուգ։ 1991 թ. Վրաստանի վերաանկախացումից ի վեր՝ երկիրը մի քանի նախագահ է փոխել, բազմաթիվ վարչապետներ, պետական կառավարման մոդելներ, անցել է 2 էթնո-քաղաքական հակամարտության միջով, որոնք մերթ «սառեցված» են եղել, մերթ «թեժացել» են, տեսել է թե՛ քաղաքացիական բախումներ, թե՛ «գունավոր հեղափոխություն»։

Սակայն Վրաց ուղղափառ եկեղեցին՝ իր գահակալով, մնացել է անսասան ու մի տեսակ դարձել ազգային կայունության եւ հարատեւության սիմվոլ։ Իլյա 2-րդը Վրաստանում ամենաբարձր վարկանիշն ու հեղինակությունն ունեցող անձն էր, ու նրա վարկանիշին շատերն էին նախանձում՝ իշխանությունից, թե ընդդիմությունից։ Առհասարակ, եթե փորձենք ամփոփել հանգուցյալ կաթողիկոս-պատրիարքի կերպարը, ապա պետք է ասենք, որ բավականին հմուտ դիվանագետ է եղել։ Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավար է դարձել 1977 թվականից։ Կարելի է ասել՝ մի ողջ դարաշրջան անցել է նրա հովվապետական գավազանի ներքո։ Նրան մեր հայկական իրականության մեջ կարելի է համեմատել Վազգեն 1-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Իլյա 2-րդի օրոք Վրաց եկեղեցին աստիճանաբար դուրս է գալիս ստվերից, սկսում ակտիվացնել իր գործունեությունը, կարողանում է լցնել հասարակության մեջ առաջացած գաղափարական վակուումը։ Ընթացիկ տարին սիմվոլիկ է Վրաստանի եւ վրաց ժողովրդի համար։ Տոնելու են Վրաստանի քրիստոնեականացման 1700 ամյակը։ Ու Իլյա 2-րդը մահկանացուն կնքեց հենց այս սիմվոլիկ տարում։ Վրաստանում սա կարեւոր հոբելյան է։

Պատմության մեջ նա թերեւս կմնա որպես Վրաց եկեղեցու ամենատեւական հովվապետություն ունեցած կաթողիկոս-պատրիարքը։ Միաժամանակ նաեւ՝ կմնա որպես ազգային-եկեղեցական գործիչ, որը կարողացել է համադրել իր մեջ այնպիսի հատկանիշներ, որոնք առաջին հայացքից խիստ դժվար համադրելի են, չասելու համար՝ անհամադրելի, ինչպես իր հոդվածում նկատում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Իլյա 2-րդի կերպարում համադրված էին քրիստոնեական-եկեղեցական ծառայությունն ու վրացական հայրենասիրությունը, պետական ազգայնականությունն ու սոցիալական պահպանողականությունը, Ռուսաստանի եւ Մոսկվայի պատրիարքության հետ հարաբերությունների պահպանումը՝ այնպիսի զգուշավորությամբ, որ ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների ներկայիս բացակայության կամ լարվածության պայմաններում տարատեսակ հակոտնյա մեկնաբանությունների տեղիք չտա, թեեւ մշտապես Ռուսաստանի քաղաքական իշխանությունների նկատմամբ իր բացասական վերաբերմունքն արտահայտել է աբխազական եւ հարավօսական հիմնահարցերի առնչությամբ։ Միաժամանակ՝ ողջունելով Վրաստան պետության արեւմտյան աշխարհաքաղաքական ընտրությունը՝ նա մշտապես խիստ քննադատության է ենթարկել արեւմտյան ժամանակակից արժեքները՝ մատնանշելով դրանց հակասությունները քրիստոնեական ավանդական պատկերացումների եւ արժեքների հետ։ Եվ, որ ամենակարեւորն է՝ կարողացել է միշտ վեր կանգնել օրվա քաղաքական կամ նույնիսկ գեոպոլիտիկ կոնյունկտուրայից, դառնալ մի տեսակ համազգային ու համավրացական միասնության խորհրդանիշ ու արբիտր, հույս է ներշնչել իր կերպարով եւ փոխզիջումային լուծումների դուռը միշտ բաց պահել բոլորի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Sat, 01 Aug 2026 23:45:30 +0400…

8 ժամ ago

Մահացել է Ռենե Օրտիսը

Մահացել է Ռենե Օրտիսը Sat, 01 Aug 2026 23:30:32 +0400 Մահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր…

8 ժամ ago

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա»

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա» Sat, 01 Aug…

8 ժամ ago

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին Sat, 01 Aug 2026…

8 ժամ ago

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է Sat, 01 Aug 2026 22:44:54 +0400 Գագիկ Ղազինյանն…

9 ժամ ago

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի Sat, 01 Aug 2026 22:26:08 +0400 8-րդ…

9 ժամ ago