Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․

Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․

Sat, 21 Mar 2026 14:45:17 +0400


Շատ եմ ասել, բայց նորից հիշեցնեմ՝ զարմացեք ոչ թե նրանից, որ Փաշինյանը կարտոլը շորերով է ուտում ու ղեկավարին ոչ հատուկ պահվածք է ցուցադրում, այլ դա ընդունեք որպես նախընտրական տեխնոլոգիա։
Մարդը կարտոշկա է ուտում, որովհետև դա ամենահեշտ լեզուն է, որով կարելի է խոսել ժողովրդի հետ։ Քաղաքական ծրագրերը՝ բարդ են, թվերը՝ անհասկանալի, բայց կարտոլը՝ բոլորին հասկանալի է․
«էս մերն է»
«էս հողի հոտ ունի»
«էս սեղանին դնելու բան է, ոչ թե խոսք»։
Կարտոլ ուտելը Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվում է որպես սիմվոլ՝
«Ես ձեր մարդն եմ, ձեր հողի մարդը, ձեր սեղանի մարդը»։ Կարտոֆիլ ուտելը հաղորդագրություն է։ Այն Հայաստանի համար հաց է․ հողի, տան, սեղանի, «մերը լինելու» խորհրդանիշ։
Եվ երբ նա հրապարակային կերպով կարտոլ է ուտում, իրականում ասում է․
«Ես ձեր միջից եմ, ես ձեր սեղանից եմ»։
Բայց այստեղ մի կարևոր նրբություն կա։

Երբ սիմվոլը չափից շատ ես օգտագործում, այն սկսում է հիշեցնել սերիալ։
Իսկ նույն սերիալը անընդհատ նայել ոչ ոք չի ուզում, հատկապես երբ «ռեժիսորը» պարտադրում է։ Այդ պահին այն դառնում է ոչ թե «ժողովրդական», այլ՝ ձանձրալի, տհաճ։

Հիմա արդեն հասել ենք մի կետի, որտեղ շոուի հերոսը ոչ թե պարզապես ծիծաղ է առաջացնում, այլ նաև՝ զզվանք։
Սկզբում մարդիկ ծիծաղում էին, սարկազմ էին անում, հիմա արդեն գրում են՝ «կողքինիդ էլ հետը չուտես»։
Այսինքն՝ սկզբում դա «ժողովրդականություն» էր, հետո դարձավ «շոու», իսկ հիմա արդեն շատերի մոտ՝ զզվանք, տհաճություն, զայրույթ է առաջացնում։

Ժողովուրդը սկսում է ոչ թե լսել, թե ինչ է ասում, այլ հաշվել՝ էսօր քանի կարտոլ կամ պերաշկի կերավ։
Մի փոքր էլ «մեթոդաբանական» ձևակերպում․ սիմվոլը, եթե ճիշտ պահին է օգտագործվում՝ աշխատում է, եթե հաճախ է օգտագործվում՝ դառնում է մեխանիկական, իսկ եթե չափից շատ է օգտագործվում՝ դառնում է… ծաղր։ Քաղաքական հաղորդագրությունն այդ ժամանակ վերածվում է ոչ թե խոսքի, այլ «մենյուի»։

Անկեղծ ասած, Փաշինյանի շրջիկ «թատրոնից» դուրս դերաբաշխում չստացած քյավառցին շատ դիպուկ է ասում․ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․
Դրա մեջ, ըստ էության, ամեն ինչ ասված է։
Հիշեցնենք Գեղարքունիկ գնալու ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքը․ «Գալ Գեղարքունիքի մարզ ու կարտոշկա չուտել, էդ մեղք ա»։
Մնում է հասկանալ՝ մեղք է չուտե՞լը, թե՞ չափից շատ ուտելը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին․ դուք Արցախը վաճառել եք»․ չարենցավանցին՝ Փաշինյանին

«Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին․ դուք Արցախը վաճառել եք»․ չարենցավանցին՝ Փաշինյանին Sat, 21 Mar 2026…

14 րոպե ago

Մասիսը ասֆալտապատել է, Երեւանը` թողել քարուքանդ

Մասիսը ասֆալտապատել է, Երեւանը` թողել քարուքանդ Sat, 21 Mar 2026 19:45:09 +0400 «Հրապարակ»֊ին է դիմել…

26 րոպե ago

Թրամփը հերթական անգամ ստել է ու չքմեղացել

Թրամփը հերթական անգամ ստել է ու չքմեղացել Sat, 21 Mar 2026 19:30:00 +0400 Այն բանից…

41 րոպե ago

Իրանի դեմ կռվողներին այնպես կոչնչացնենք, որ 100 տարով հետ կշպրտվեն

Իրանի դեմ կռվողներին այնպես կոչնչացնենք, որ 100 տարով հետ կշպրտվեն Sat, 21 Mar 2026 19:15:53…

55 րոպե ago

Ռեկորդային ծավալներով վառելիք են ձեռք բերում

Ռեկորդային ծավալներով վառելիք են ձեռք բերում Sat, 21 Mar 2026 19:00:00 +0400 Ասիական երկրները Միացյալ…

1 ժամ ago

Երկարատև և բազմաճակատ պատերազմը քիչ հավանական է

Երկարատև և բազմաճակատ պատերազմը քիչ հավանական է Sat, 21 Mar 2026 18:45:30 +0400 «Հրապարակի» զրուցակիցը…

1 ժամ ago