Եվրամիության արագ արձագանքման խումբն օժանդակելու է Փաշինյանի վերընտրությանը՝ Մոլդովայի օրինակով

Եվրամիության արագ արձագանքման խումբն օժանդակելու է Փաշինյանի վերընտրությանը՝ Մոլդովայի օրինակով

Sat, 21 Mar 2026 15:45:00 +0400


Նիկոլ Փաշինյանը ակնհայտ քարոզչական ավտոբուսային ուղևորություններից բացի ակտիվորեն առաջ է տանում «խաղաղության օրակարգի» իր պատկերացման վրա կառուցված ծրագիրը: Մասնավորապես, նախօրեին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ Անկախության հռչակագրից հրաժարվելը մեզ է «օգտակար» և որ դա որևէ երրորդ կողմի ցուցումով կամ պահանջով չի արվում:

Քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Փաշինյանը Ալիևի նախորդ պահանջ-քմահաճույքների միակողմանի բավարարումից հետո ստանձնել է պարտավորություն, գեղեցիկ փաթեթավորել Սահմանադրության փոփոխությունը՝ Հռչակագրից հրաժարումը, ասելով, որ դա մեզ է պետք, իսկ իրականում դա սարսափելի հետևանքներ կարող է ունենալ:

«Սահմանադրության միջից այդ հղումը հանելով պետությունը դառնում է իր պետականությունը չճանաչող, իր պետականությունը որպես պետական համակարգ, որպես աշխարհում իր տարածքով և պետականությամբ ճանաչված երկիր, որովհետև իրավական տեսանկյունից Հռչակագրի հիման վրա է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը, և դա դուրս է գալիս: Հիմա թող ՀՀ քաղաքացին իր գնահատականը տա, արդյոք Հռչակագրից հրաժարվելը ճիշտ է և ինչպիսի աղետալի իրավիճակների կարող է հանգեցնել: Ընդհանրապես, մի մարդ, ով ասում է, որ Արցախի Հանրապետություն ասելը պատերազմի կոչ է, մի մարդ, որը Հայ առաքելական եկեղեցուն ասում է պատերազմի կուսակցություն, մարդ, ով Եվրախորհրդարանում գնում է ու բողոքում է Հայաստանից, եկեղեցականներից, ով Եվրախորհրդարանում ասում էր, որ ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պիտի առհավետ մոռանան Արցախը, Արցախ բառը արտահայտելը վաղը կարող է քրեական հետևանքներ ունենալ, ով ասում է, որ դեռևս ԹՐԻՓՓ-ը չկա, բայց մենք պատրաստ ենք Կոռնիձոր-Գորիս-Վայք- Երասխ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապվելու համար, այդ մարդուն ի՞նչ ասենք: Մարդ, որը բացառապես ցուցադրում է, որ կոլաբորանտ օտարամոլ է: Աշխարհի երեսին դուք չեք գտնի որևէ մի ղեկավար, որը միջազգային հեղինակավոր ամբիոնին թառած բամբասի սեփական ժողովրդից, ապիկարություն դրսևորի: Սա աբսուրդ է, տպավորություն է ստեղծում, որ բոլորը մեղավոր են բացի իրենից՝ այդ թեզը հանում է միջազգային մակարդակի, բացահայտ սեփական եկեղեցուց է բողոքում, հոգևոր առաջնորդներին, առանց փաստերի, ԿԳԲ գործակալ է հայտարարում, Արցախից հազարերորդ անգամ է հրաժարվում, հայերի կերպարից ու ինքնությունից է հրաժարվում, սեփական ժողովրդի Ցեղասպանությունը չի մատնանշում, բռնի տեղահանում չի ասում՝ նշում է միայն տեղահանվածներ: Մենք խոսում ենք մի մարդու մասին, որը բացարձակապես շարժվում է իր օրակարգով, իր քմահաճույքներով: Մարդ, ով ուրացել է ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ»,-ասաց Կարապետյանը:
Նա շեշտում է, որ Փաշինյանը չպետք է լիներ երկրի ղեկավար, որը ուտուշ-խմուշով է զբաղված, սիբեխի փառատոն է ներկայացնում և այլն:

Հարցին, երբ պետության ղեկավարը տհաճ ճպճպոցով սիբեխ է ուտում տեսախցիկի առաջ ու դա հրապարակում է, ավտոբուսի մեջ ձեթի մեջ տապակված կարկանդակ է ուտում, միայն իր տեսակի մարդկանց քվեն գրավելու համա՞ր է դա անում, թե՞ նաև վերջնականապես ոչնչացնում, սպանում է ՀՀ պետականության վարկանիշըմիջազգային հանրության ու աշխարհի առաջ, չէ որ այդ տեսանյութերը միայն հայերը չեն նայում, ասաց, որ սա հայ ժողովրդի խայտառակությունն է:

«Ոչ մի ադեկվատ նորմալ մարդ, լինի հայ, թե այլազգի, չի կարող նորմալ ընդունել դա, մեր երկրի ղեկավարը ֆուդ բլոգեր է դարձել, ցույց է տալիս, թե ինչ է ուտում: Ինչպես ժամանակին իր կենցաղավարությունն էր ցույց տալիս՝ խոհանոցից մինչև զուգարան, այն ինչը բնական է՝ ցուցադրելի է, ըստ իրեն, վաղը կարող է իր կերածի վերջնարդյունքը ցույց տալ, չզարմանաք: Իսկ գլոբալ տեսանկյունից սա սերիական խաբեբաների կողմից խաղաղության իմիտացիայով, էմոցիոնալ սպեկուլյացիաներով հույսի ու դրական էմոցիաների վաճառք է, սա դեմագոգիայի, պաթոսապոպուլիզմի, շողոքորթաքծնանքի մարաթոն է, նողկալի է, սա արգահատելի է, սա դիլետանտ դեմագոգների արկածախնդիրների, պատեհապաշտների մարշ է, սա աբսուրդի, մառազմի ու տոտալ ողբերգության շքերթ է»,-շեշտում է վերլուծաբանը:

Կարապետյանը շեշտում է, որ Փաշինյանը իր ամպլուայի մեջ է՝ որպես օդիոզ կերպար,իբր իր իմիջն է պահում:
«Սոփեստի նման ճոռոմաբերան ճարտասանությամբ է զբաղված, ցույց է տալիս, որ ինքը խնդիր չունի, չնայած որ մեծ հաշվով մի շարք աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից նրա մասով կա օկ, որ նա վերարտադրվելու է:։ Դրա համար էլ, այսպես կոչված, ժողովրդական լեզվով «պառաշ» չի անում, երբ որ նման վարքագիծ է դրսևորում՝ արհամարհական և ուտուշ-խմուշի փարթիներով, ուրախ ավտոբուսներով, շրջիկ շապիտոյով վարքաիծն է, որ մենք տեսնում ենք»,- նկատում է վերլուծաբանը:

Իսկ ՀՀ ժամանած ԵՄ արագ արձագանքման խմբի գործառույթը ո՞րն է լինելու հարցին, Կարապետյանը ասաց, որ ոչ ոք չի կարող ասել, թե այդ ինչ գործառույթ է: Նման գործառույթներ բացառապես վերապահված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մեր պատկան մարմիններին, որոնք որ պետք է կազմակերպեն ու անցկացնեն թափանցիկ, արդար ու ազատ ընտրություններ:

«Երբևէ նման դեպք չի եղել, որ Հայաստանը՝ ի դեմս արտգործնախարարի, դիմի Եվրախորհրդարանին, որպեսզի իրենց տրամադրեն օժանդակ ուժեր, որոնք կիրականացնեն Հայաստանում հակահիբրիդային գործողություններ, ինչպես Մոլդովայում: Սա Մոլդովայի ընտրությունների կրկնօրինակումն է, այդ նախադեպը փորձում են օգտագործել Հայաստանում, անունը դնելով, իբրև թե օտարերկրյա հիբրիդային պատերազմից խուսափելու համար: Հասկանալի է, որ սա զավեշտի, մարազմի ժանրից է: Հավաքական Արևմուտքի, մանսավորապես եվրոական չինովնիկների մեծամասնությունը ցանկանում է Փաշինյանի վերարտադրությունը, իսկ սա լավ գործիք է, որպեսզի նրան այստեղ օժանդակեն, որոշակի վերահսկողության գործիքակազմ նրան տրամադրեն: Վերջում ընտրությունների արգասիքը լինի այն, որ արդար ընտրությունների արդյունքում գործող իշխանությունները վերարտադրվեցին, վերջնանպատակը սա է»,-եզրափակեց Դավիթ Կարապետյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարող է 102-րդ ռազմաբազան օգտագործվել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Կարող է 102-րդ ռազմաբազան օգտագործվել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի Sat, 21 Mar 2026 18:15:51 +0400…

14 րոպե ago

Ուկրաինացիները Մայամիում են

Ուկրաինացիները Մայամիում են Sat, 21 Mar 2026 18:00:46 +0400 Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Մայամի՝ ԱՄՆ,…

29 րոպե ago

Զգուշացեք նորամիացություններից

Զգուշացեք նորամիացություններից Sat, 21 Mar 2026 17:45:02 +0400 Դեռ չպարզած՝ ով բերեց այս թյուրիմացությանը, արդեն…

45 րոպե ago

Մակրոնը կոչ է արել սկսել ուղիղ բանակցություններ՝ առանց միջնորդների

Մակրոնը կոչ է արել սկսել ուղիղ բանակցություններ՝ առանց միջնորդների Sat, 21 Mar 2026 17:30:00 +0400…

60 րոպե ago

Ռուբինյանն ասում է՝ պարելը թարգիր, մարդիկ ջղայնանում են․․․

Ռուբինյանն ասում է՝ պարելը թարգիր, մարդիկ ջղայնանում են․․․ Sat, 21 Mar 2026 17:15:59 +0400 Թիմում…

1 ժամ ago

Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը

Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը Sat, 21 Mar 2026 16:45:59 +0400 Ինչպես երևում է, ՔՊ-ում չկա ադեկվատ…

2 ժամ ago