ԱՄՆ-ն կորցրել է սեփական արտաքին քաղաքականության հանդեպ վերահսկողությունը․ նախարար

ԱՄՆ-ն կորցրել է սեփական արտաքին քաղաքականության հանդեպ վերահսկողությունը․ նախարար

Sat, 21 Mar 2026 18:30:30 +0400


Իրանի եմ ռազմական արշավանքը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները կորցրել է սեփական արտաքին քաղաքականության հանդեպ վերահսկողությունը՝ ապավինելով իսրայելական իշխանություններին։ Այս մասին հայտարարել է Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադըր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսայիթին՝ The Economist-ում հրապարակած իր հոդվածում։ «Ամենամեծ սխալը, որն արեց ամերիկյան վարչակազմը, իհարկե այն էր, որ թույլ տվեց, որ իրեն ներքաշեն այս պատերազմի մեջ։ Սա Ամերիկայի պատերազմը չէ եւ չկա հավանական սցենար, որի դեպքում Իսրայելն ու Ամերիկան կստանան այն, ինչ ցանկանում են։ Հուսան, որ Ամերիկայի՝ Իրանում իշխանափոխության հասնելու ձգտումները միայն հռետորաբանություն են։ Միաժամանակ՝ Իսրայելը բացահայտորեն է փգտում հասնել Իսլամական Հանրապետությունում իշխող վարչակարգի փոփոխությանը եւ ամենայն հավանականությամբ նրան քիչ է հետաքրքրում, թե ով է ղեկավարելու Իրանը՝ իշխանափոխությունից հետո»,- գրել է օմանցի նախարարը։

Բացի այդ, ըստ օմանական պետության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի, Իսրայելը կարողացել է համոզել Միացյալ Նահանգներին այն բանում, որ Իրանն այնքան է թուլացած, որ անվերապահ կապիտուլյացիան հնարավոր կլինի ռազմական հարձակմամբ եւ Գերագույն առաջնորդի սպանությամբ։ Մինչդեռ Իրանի ցանկություններն իրականություն դարձնելու համար Ամեիկան ստիպված կլինի երկարատեւ ռազմական գործողությունների մեջ գտնվել եւ ցամաքային զորքեր ներգրավել։ Այս ամենը որքան էլ տհաճ, սակայն ըստ նախարար ալ-Բուսայիթիի, ցույց են տալիս, որ Ամերիկան կորցրել է սեփական արտաքին քաղաքականության հանդեպ վերահսկողությունը եւ այդ մասին պետք է խոսել ու բարձրաձայնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը Sat, 21 Mar 2026 21:47:41 +0400 Տեղեկացնում ենք,…

12 րոպե ago

Ինչպես է Եվրոպան պայքարում էներգակիրների թանկացման դեմ

Ինչպես է Եվրոպան պայքարում էներգակիրների թանկացման դեմ Sat, 21 Mar 2026 21:30:51 +0400 Իրանական հակամարտությունը…

29 րոպե ago

Հայաստանի ազգային հավաքականը հունիսին 2-ին ընկերական հանդիպում կանցկացնի

Հայաստանի ազգային հավաքականը հունիսին 2-ին ընկերական հանդիպում կանցկացնի Sat, 21 Mar 2026 21:15:03 +0400 Հայաստանի…

45 րոպե ago

Ինչ թեմաներ էին ընտրում պատմական կինոյի մեկնարկի շրջանում

Ինչ թեմաներ էին ընտրում պատմական կինոյի մեկնարկի շրջանում Sat, 21 Mar 2026 21:00:55 +0400 1890-ականներին…

59 րոպե ago

Ի՞նչ են արել երկու նախրարությունները՝ ոչինչ․ Ի՞նչ է արել համայնքը՝ ոչինչ

Ի՞նչ են արել երկու նախրարությունները՝ ոչինչ․ Ի՞նչ է արել համայնքը՝ ոչինչ Sat, 21 Mar 2026…

1 ժամ ago

Մեղրիի բժշկական կենտրոնը փակում եք, երեխային սուտ խոստում ինչի եք տալիս

Մեղրիի բժշկական կենտրոնը փակում եք, երեխային սուտ խոստում ինչի եք տալիս Sat, 21 Mar 2026…

1 ժամ ago