«Առկա է», «իրականացվում է», «կազմակերպվում է» ձևակերպումների տակ թաքցնում են բովանդակության բացակայությունը

«Առկա է», «իրականացվում է», «կազմակերպվում է» ձևակերպումների տակ թաքցնում են բովանդակության բացակայությունը

Sat, 21 Mar 2026 20:15:43 +0400


Լոռու մարզի մի խումբ համայնքապետարաններին հարցումներ էինք արել զբոսայգիների և հանրային հանգստի գոտիների թեմայով, պատասխանել են պարզ ու «միագիծ»՝ խոսելով միայն մաքրելու, բարեկարգելու, կանաչապատելու մասին։ Սակայն մեր հարցադրման մեջ խոսքը ոչ միայն տարածքների ֆիզիկական վիճակի, այլև այնտեղ քաղաքային կյանքի կազմակերպման մասին էր։

«Հրապարակ»-ի հարցմանը առավել ծավալուն արձագանքել են Ստեփանավանից։ Այստեղ զբոսայգիների պահպանությունն ու սպասարկումը վերապահված է համայնքապետարանին, իսկ գործնական աշխատանքներն իրականացնում է «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը։ Նշվում է, որ գարնանային մաքրման աշխատանքները նոր են մեկնարկում՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով: Ստեփանավանի պատասխանն առանձնանում է մեկ կարևոր հանգամանքով՝ ներկայացված են նաև մշակութային և հանրային միջոցառումների որոշակի ծրագրեր։ Գարուն–ամառ–աշուն ամիսներին նախատեսվում են համերգներ, տոնական միջոցառումներ, վարպետաց դասեր, բացօթյա ցուցահանդեսներ։ Հիշատակվում են նաև կոնկրետ օրերի միջոցառումներ՝ ապրիլի 7, մայիսի 9 և 28, հունիսի 1, ինչպես նաև Վարդավառը և երիտասարդական փառատոները։ Թեև առաջին հայացքից սա արդեն որոշակի առաջընթաց է, այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ արդյո՞ք սա համակարգված մշակութային կյանք է, թե՞ միայն տոնական օրերին կազմակերպվող միջոցառումների շարք։ Քաղաքային զբոսայգիների կենսունակությունը պայմանավորված է ոչ թե սեզոնային կամ տոնական ակտիվությամբ, այլ ամենօրյա ներգրավմամբ։

Միևնույն ժամանակ, Ստեփանավանում իրականացված ենթակառուցվածքային ծրագրերը տպավորիչ են։ Վերջին տարիներին հիմնանորոգվել է քաղաքային այգին, տեղադրվել են ժամանակակից ատրակցիոններ, կառուցվել քայլուղիներ, ընդլայնվել կանաչ գոտիները։ Այգին վերաբացվել է 2025 թ.՝ դառնալով քաղաքի ակտիվ հանգստի կենտրոններից մեկը։ Վերականգնվել է փողային նվագախմբի ելույթների ավանդույթը, կազմակերպվել են համերգներ, ցուցահանդեսներ, մշակութային ծրագրեր։ Քաղաքային հրապարակը ևս վերափոխվել է՝ դառնալով համերգների և կինոդիտումների վայր՝ երգող շատրվաններով։ Նույնիսկ փորձ է արվել ձևավորել նոր մշակութային ավանդույթ, օրինակ՝ օպերային և բալետային ներկայացումների անցկացումը բացօթյա ձևաչափով։ Այս ամենը, անշուշտ, դրական է։ Սակայն նույնիսկ այս դեպքում բաց է մնում գլխավոր հարցը՝ որքանո՞վ են այս միջոցառումները պարբերական, հասանելի և ներառական համայնքի բոլոր շերտերի համար։ Ստեփանավանի մասին հետաքրքիր պատկեր է ներկայացնում նաև համայնքապետարանի աշխատակից, մշակութային գործիչ, գրող Գագիկ Շիրմազանի նկարագրությունը։ Նրա խոսքով՝ քաղաքը ոչ միայն բարեկարգվում է, այլ նաև ձգտում է դառնալ մշակութային և առողջարանային կենտրոն՝ իր բնությամբ, կլիմայով և նորակառույց ենթակառուցվածքներով։ Այգու վերանորոգման ծրագրով իրականացվել են հսկայածավալ ներդրումներ՝ հարյուրավոր միլիոն դրամների չափով, կառուցվել են նոր տարածքներ, արդիականացվել ենթակառուցվածքները։

Սակայն եթե Ստեփանավանում առնվազն փորձ է արվում խոսել բովանդակության մասին, ապա Սպիտակի պատասխանը կրկին վերադարձնում է մեզ ելակետին։

Սպիտակում քաղաքային զբոսայգին գործում է մշակույթի տան ենթակայությամբ, սակայն ներկայումս այն գտնվում է հիմնանորոգման փուլում։ Նշվում է, որ աշխատանքները սկսվել են 2023 թ. և շարունակվում են մինչ օրս։ Սա, իհարկե, բացատրում է որոշ սահմանափակումներ, սակայն չի պատասխանում հիմնական հարցին՝ ինչպե՞ս է կազմակերպվում քաղաքացիների առօրյա հանգիստը։

Համայնքի հրապարակում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, գործում են երգող շատրվաններ, սակայն խոսքը կրկին հիմնականում տոնական կամ հատուկ օրերի մասին է՝ հունիսի 1, քաղաքի օր և այլ առիթներ։ Այսինքն՝ նույն խնդիրը․ կա ենթակառուցվածք, կա որոշակի ակտիվություն, բայց այն չի վերածվում շարունակական մշակութային կյանքի։ Բացի այդ, պատասխանների լեզուն ինքնին խոսուն է։ «Առկա է», «իրականացվում է», «կազմակերպվում է» ձևակերպումները ոչ միայն միօրինակ են, այլև հաճախ «թաքցնում» են բովանդակության բացակայությունը։ Երբ խոսքը վերաբերում է հանրային կյանքին, անհրաժեշտ են կոնկրետություն, գաղափարներ և նախաձեռնություններ, ոչ թե ձևական հաշվետվություն։

Նույնը վերաբերում է նաև վերահսկողական մեխանիզմներին. համայնքապետարանները նշում են, որ իրականացվում է վերահսկողություն, ուսումնասիրվում, ապահովվում է խնդիրների լուծումը։ Սակայն չի հստակեցվում՝ ինչ խնդիրների մասին է խոսքը, ինչ արդյունքներ են գրանցվել, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ստեղծվում է տպավորություն, որ զբոսայգիները շարունակում են ընկալվել որպես պահպանման ենթակա տարածքներ, այլ ոչ թե զարգացման ենթակա միջավայրեր։ Մինչդեռ քաղաքային այգին կարող է և պետք է լինի մշակութային, կրթական և սոցիալական կյանքի կենտրոն։ Այն կարող է դառնալ հարթակ՝ սկսնակ արվեստագետների համար, համայնքային շփումների վայր, երեխաների ստեղծագործական զարգացման միջավայր։

Այսօր, երբ համայնքները մեծ միջոցներ են ներդնում ենթակառուցվածքների մեջ, ժամանակն է նույնքան ուշադրություն դարձնել բովանդակությանը։ Հակառակ դեպքում կստանանք բարեկարգ, բայց դատարկ տարածքներ։ Լոռու համայնքներից ստացված պատասխանները ցույց են տալիս՝ որոշ տեղերում կա շարժ, որոշ տեղերում՝ դեռ ոչ։ Սակայն ընդհանուր պատկերը հուշում է, որ խնդիրը համակարգային է։ Մաքրելը քիչ է։ Քաղաքային կյանքը պետք է կազմակերպել։ Նշենք նաև, որ դեռ պատասխանի «չենք արժանացել» Տաշիրի համայնքապետարանից:

Լուսանկարները՝ Ստեփանավանից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կեղծ տեղեկատվություն են փորձել ներկայացնել

Կեղծ տեղեկատվություն են փորձել ներկայացնել Tue, 14 Apr 2026 13:21:15 +0400 Բագրատ Սրբազանի գործով պաշտպանները…

5 րոպե ago

Տառասխալներով, սխալ հրամաններով էլ կառավարում են

Տառասխալներով, սխալ հրամաններով էլ կառավարում են Tue, 14 Apr 2026 13:20:13 +0400 Բժիշկ Գևորգ Գրիգորյանը…

6 րոպե ago

Ի՞նչ եղավ, երբ ծաղկեփունջ գնեցին հուշանվեր 20 հազար դրամով

Ի՞նչ եղավ, երբ ծաղկեփունջ գնեցին հուշանվեր 20 հազար դրամով Tue, 14 Apr 2026 13:15:51 +0400…

10 րոպե ago

Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է. Հարություն Աղա-Սարգսյան

Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է. Հարություն Աղա-Սարգսյան Tue, 14 Apr 2026…

18 րոպե ago

Ուսանողը, երբ համալսարանն ավարտի,պիտի հեշտ աշխատանք գտնի

Ուսանողը, երբ համալսարանն ավարտի,պիտի հեշտ աշխատանք գտնի Tue, 14 Apr 2026 13:01:12 +0400 Հայաստանում երիտասարդների…

25 րոպե ago

Ոսկին և արծաթը կրկին թանկացել են

Ոսկին և արծաթը կրկին թանկացել են Tue, 14 Apr 2026 13:00:19 +0400 Նյու Յորքի ապրանքային…

26 րոպե ago