Լուրը կարդալիս մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի․ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ

Լուրը կարդալիս մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի․ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ

Sun, 22 Mar 2026 09:15:42 +0400


Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չի տրվել մասնակցել Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորությանը։ Քննիչը մերժել է փաստաբանի միջոցով ներկայացված համապատասխան միջնորդությունը։ Այս մասին գրել է Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

«Լուրը կարդալիս մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի։ Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ։ Սա վերաբերմունք է։

Ի՞նչ ենք մենք ասում աշխարհին այս քայլով։ Որ մեր երկիրը ի վիճակի չէ տարբերել իրավական գործընթացը մարդկային արժանապատվությունից։ Որ մենք պատրաստ ենք խախտել դարերով ձեւավորված եկեղեցական դիվանագիտության նուրբ հավասարակշռությունը՝ հանուն անտրամաբանական կոշտության։ Այս որոշման մեջ չկա ո՛չ խոհեմություն, ո՛չ լայնախոհություն, այլ անիմաստ կոշտություն, որը չի տեղավորվում ո՛չ ազգային մտածողության մեջ, ո՛չ էլ պետական պատասխանատվության շրջանակում։

Եւ ցավալին այն է, որ նման քայլերով մենք ինքներս ենք փոքրացնում մեզ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։ Պետությունը ուժեղ չէ այն ժամանակ, երբ անզիջում է, այլ այն ժամանակ, երբ կարողանում է տարբերել օրենքի տառը եւ նրա ոգին։ Իսկ այստեղ, ցավոք, երկուսն էլ մոռացվել են։

Այս ամենը մեզ կանգնեցնում է լուրջ հարցի առաջ․ արդյոք մենք մոռանում ենք, թե ովքեր ենք։ Եկեղեցին երբեք չի եղել ընդդիմություն պետությանը․ նա եղել է նրա հոգին։ Իսկ երբ հոգին վիրավորվում է, մարմինը երկար չի կարող առողջ մնալ։

Ես ցավ եմ ապրում, որովհետեւ տեսնում եմ ոչ թե ինչ-որ սովորական որոշում, այլ մի ընթացք, որը հեռացնում է մեզ մեր արմատներից։ Եւ այդ ցավը ոչ թե բողոք է միայն, այլ մաղթանք ու աղոթք` որ սթափություն վերադառնա, որ խոհեմությունը հաղթի ձեւականությանը, եւ որ մեր ժողովուրդը չկորցնի իր հոգեւոր դեմքը այս բարդ ժամանակներում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միքայել սրբազանը մասնակցում է պատարագին.Յոթ Վերքն աննախադեպ բազմամարդ է (տեսանյութ)

Միքայել սրբազանը մասնակցում է պատարագին.Յոթ Վերքն աննախադեպ բազմամարդ է (տեսանյութ) Sun, 22 Mar 2026 11:00:04…

14 րոպե ago

Իրավիճակը՝ ավտոճանապարհներին․ տեղ-տեղ առկա է մերկասառույց

Իրավիճակը՝ ավտոճանապարհներին․ տեղ-տեղ առկա է մերկասառույց Sun, 22 Mar 2026 10:45:53 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում…

28 րոպե ago

Ինչու խոչընդոտվեց Վեհափառի այցը Վրաստան

Ինչու խոչընդոտվեց Վեհափառի այցը Վրաստան Sun, 22 Mar 2026 10:30:07 +0400 «Ինչու՞ Գարեգին Բ-ին թույլ…

44 րոպե ago

Վիրահայերը իրենց խոնարհումը բերեցին Իլիա Երկրորդի հրաժեշտի հոգեհանգստյան արարողությանը

Վիրահայերը իրենց խոնարհումը բերեցին Իլիա Երկրորդի հրաժեշտի հոգեհանգստյան արարողությանը Sun, 22 Mar 2026 10:15:51 +0400…

58 րոպե ago

Գոռ Հակոբյանի կինը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայից

Գոռ Հակոբյանի կինը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայից Sun, 22 Mar 2026 10:00:27 +0400 Գերմանիա տեղափոխվելուց…

1 ժամ ago

Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան

Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան Sun,…

1 ժամ ago