2021-ի «պողպատե մուրճը» 2026-ին դառնում է «երկաթյա բռունցք», բայց ոչ հայկական, այլ ադրբեջանական

2021-ի «պողպատե մուրճը» 2026-ին դառնում է «երկաթյա բռունցք», բայց ոչ հայկական, այլ ադրբեջանական

Sun, 22 Mar 2026 09:40:09 +0400


Առաջին նկարում 2021 թվականի ընտրությունների ՔՊ գլխավոր սիմվոլն է՝ Փաշինյանի «պողպատե մուրճը»։
Այդ մուրճը պարզապես քարոզչական ատրիբուտ չէր։ Այն քաղաքական սիմվոլիկա էր «Թավիշը ավարտված է, սկսվում է պողպատը»։
Այդ ժամանակ կար Արցախը: Կար Շուշին,
Հադրութը դեօկուպացնելու խոստումը,
կար պետականության հենասյուն համարվող Անկախության հռչակագրի գաղափարական հղումը՝ որպես պետության հիմք։
Բայց տեղի ունեցավ հակառակը։ Իշխանությունը, որը իշխանության եկավ մեկ խոստումով, կատարեց դրա ճիշտ հակառակը: 180 աստիճան շեղումով այդ ամենից, խոստումներից՝ հրաժարումով:
Նույն իշխանությունը, որը նախկինում Անկախության հռչակագիրը ներկայացնում էր որպես պետականության հիմք և արժեքային ուղենիշ, այսօր այն ներկայացնում է որպես
կոնֆլիկտի և պատերազմի աղբյուր։
Նույն փաստաթուղթը նույն մարդու համար նախկինում՝ պետականության հիմնասյուն էր, հիմա՝ պատերազմի պատճառ։
Սա այլևս պարզապես քաղաքական վերագնահատում չէ։ Սա պետական մտածողության շրջում է։ Այդ նախկին լեգիտիմությունից այլևս ոչինչ չի մնացել՝ ոչ քաղաքական, ոչ բարոյական, ոչ արժեքային իմաստով։
Բայց պատմությունը այստեղ չի ավարտվում։ Երկրորդ նկարում արդեն ուրիշ սիմվոլ է՝ ադրբեջանական «Երկաթե բռունցքը»։ Սա նրանց հաղթանակի,
մեր պարտության և ուժի կիրառմամբ պարտադրված իրականության սիմվոլն է։
Եվ հիմա ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է տեղի ունենում 2026-ի նախընտրական դաշտում։
Եթե Փաշինյանի այսօրվա խոսույթը, քարոզչությունը, նարատիվը վերածենք սիմվոլի, ապա դա այլևս «պողպատե մուրճը» չէ։ Այն արդեն «Երկաթե բռունցքն» է, բայց ոչ հայկական՝ ադրբեջանական։
Ինչո՞ւ, որովհետև նրա ամբողջ քարոզարշավը կառուցված է մեկ բանի վրա՝
վախի։ Վախ՝ նոր պատերազմից, վախ ուրիշ ապագայից։ Խորքում վախ, որի անունը նա դրել է «խաղաղություն»:
Բայց ամենամեծ աբսուրդը այստեղ այն է, որ այդ նույն վախը հիմնավորվում է հենց այն թեզով, որ նախկինում համարվում էր պետականության հիմք՝ « Անկախության հռչակագիր» իսկ այսօր ներկայացվում է որպես պատերազմի պատճառ: Այսինքն՝ նախ կառուցել ինքնության հիմք այդ փաստաթղթի վրա, ապա՝ նույնը վերածել սպառնալիքի աղբյուրի։
Եվ այստեղ է ձևավորվում ամենավտանգավոր փոխակերպումը։ Երբ նա իր խոսույթում անընդհատ վերարտադրում է պարտության, ճնշման և ուժի կիրառման լեզուն, երբ նույն արժեքները ներկայացվում են որպես ռիսկ և վտանգ, նա սկսում է տարածել հենց այն սիմվոլիկան,
որը պատկանում է հակառակ կողմին՝ ադրբեջանական «Երկաթե բռունցքին»։ Նա սկսում է այն ներմուծել Հայաստանի ներքաղաքական դաշտ։ Դառնում է դրա հաղորդիչը։ Դառնում է դրա լեգիտիմացնողը։ Դառնում է դրա քաղաքական թարգմանիչը ներսում։
Այսինքն՝
2021-ին նա ներկայացնում էր «պողպատե մուրճը»՝ որպես ուժի և վերականգնման սիմվոլ։ Միևնույն ժամանակ՝
Անկախության հռչակագիրը՝ որպես պետականության հիմք։
2026-ին նա փաստացի ներկայացնում է «Երկաթե բռունցքը»՝ որպես վախի և ենթարկման քաղաքականություն։ Եվ նույն ժամանակ՝ Անկախության հռչակագիրը՝ որպես պատերազմի պատճառ։
Սա արդեն ոչ թե քարոզչական փոփոխություն է։ Սա քաղաքական ինքնության փոփոխություն է։
Եվ այստեղ եզրակացությունը միանշանակ է, երբ երկրի ներսում իշխանությունը սկսում է խոսել պարտության լեզվով,
վերաիմաստավորել սեփական պետականության հիմքերը որպես վտանգ,
լայն առումով վերարտադրել հակառակորդի սիմվոլները և հասարակությանը կառավարել վախի միջոցով, այն այլևս չի պայքարում արտաքին սպառնալիքի դեմ՝ այն սկսում է ծառայել այդ սպառնալիքի տրամաբանությանն ու առաքելությանը ներսում, ինչը վստահաբար տանում է դեպի սպիտակ պատերազմ, անզգա ոչնչացում, ցավազրկված ամպուտացում:
P.S. Նրա ողջ շոուի հակաէսթետիկ, էպոտաժային, սկանդալային, աչք զարնող, բարձր և ճչացող վարքի իմաստը ոչ թե որևէ ընտրողին գրավելն է ու նրա հետ նույնականացվելը, այլ իրական, իմաստային և խորքային հարցադրումների և հարցերի համար տեղ ու առիթ չթողնելը: Փոխարինել լրջությունը՝ անլրջությամբ, սոլիդությունը՝ գեղջկականությամբ, քաղաքականությունը՝ կենցաղավարությամբ, բնույթը՝ ձևով, իմաստը՝ պրիմիտիվիզմով և վերջապես նախկին սեփական պողպատե մուրճը՝ թշնամու երկաթյա բռունցքով:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին

Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին Sat, 12 Sep 2026 09:30:02 +0400 Սաուդյան Արաբիայի էներգետիկայի…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Ամերիկայում կա մի քանի հարյուր հազար հայ, ԱՄՆ իշխանությունն ուզում է արգելել երկքաղաքացիությունը

«Հրապարակ»․ Ամերիկայում կա մի քանի հարյուր հազար հայ, ԱՄՆ իշխանությունն ուզում է արգելել երկքաղաքացիությունը Sat,…

37 րոպե ago

Ազատությունը դրված է աճուրդի

Ազատությունը դրված է աճուրդի Sat, 12 Sep 2026 09:00:05 +0400 Ապօրինի գույքի բռնագանձման վարույթներին հետեւող…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ Sat, 12 Sep 2026 08:45:07 +0400 Նիկոլ Փաշինյանն…

1 ժամ ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը

«Հրապարակ»․ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը Sat, 12 Sep 2026 08:35:58…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում Sat, 12 Sep 2026 08:30:10 +0400 Վայոց ձորի…

1 ժամ ago