Գոռ Հակոբյանի կինը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայից
Sun, 22 Mar 2026 10:00:27 +0400
Գերմանիա տեղափոխվելուց հետո դերասան և երգիչ Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Հակոբյանը, կիսվել է որդու՝ Ֆելիքսի հետ լուսանկարներով։
«Ծանոթանում ենք մեր հիվանդանոցի եւ քաղաքի հետ …Քիչ-քիչ բայց վստահ ընթացքի մեջ ենք… Առաջ Աստված»,-լուսանկարներին կից գրել է Հրուշը։
Հիշեցնենք Գոռ Հակոբյանը հանդես էր եկել հուզիչ տեսաուղերձով՝ հայտնելով, որ իր ընտանիքը ծանր փորձության առաջ է կանգնել․ նրա որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։