Մի բան ակնհայտ է և անհերքելի․ մենք խոսում ենք փաստերով

Մի բան ակնհայտ է և անհերքելի․ մենք խոսում ենք փաստերով

Sun, 22 Mar 2026 12:08:00 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալինա Սագրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ իմ հրապարակումից հետո առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն այնքան են լարվել, որ գիշերվա կեսին նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել:

Մինչդեռ, մի բան ակնհայտ է և անհերքելի: Ի տարբերություն ձեզ , մենք խոսում ենք փաստերով.
ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1762-Ն որոշմամբ նախատեսվում է իրականացրել հետևյալը`

10. «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00769), «ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00770), «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00771), «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.01255) և «ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00469) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սյունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

Նման որոշում կայացվել է նաև այլ մարզային բժշկական կենտրոնների մասով:

Ուշագրավ է, որ որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից` դեկտեմբերի 8-ից հետո վեց ամիս անց, այսինքն` 2026 թվականի հունիսի 9-ին` ընտրություններից ընդամենը 2 օր անց:

Հուսով եմ` առողջապահության նախարարությունը կպատասխանի, թե ինչու են հենց այդ օրը ընտրել մարզային հիվանդանոցների հարցում «օպտիմալացում կատարելու համար»»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վախենում են ինձնից, ավելի վատ իրենց համար. Վարդան Ղուկասյան

Վախենում են ինձնից, ավելի վատ իրենց համար. Վարդան Ղուկասյան Mon, 20 Apr 2026 18:15:56 +0400…

13 րոպե ago

Լա՞վ եք մտածել

Լա՞վ եք մտածել Mon, 20 Apr 2026 18:15:34 +0400 Մի ժամանակ զարմանում էի վարչապետի պաշտոնը…

13 րոպե ago

Խոստացել է պարզել, թե ինչու են գիտնականները «խորհրդավոր հանգամանքներում մեռնում»

Խոստացել է պարզել, թե ինչու են գիտնականները «խորհրդավոր հանգամանքներում մեռնում» Mon, 20 Apr 2026 18:00:21…

28 րոպե ago

Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ Mon, 20 Apr 2026 17:56:14 +0400 Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը…

33 րոպե ago

Բաքուն «ցնցումների» մեջ է Բելգիայի և Նիդերլանդների որոշումներից․ աջակցել էին հայ գերիներին

Բաքուն «ցնցումների» մեջ է Բելգիայի և Նիդերլանդների որոշումներից․ աջակցել էին հայ գերիներին Mon, 20 Apr…

43 րոպե ago

Կառավարությունը դատարանում պարտվել է

Կառավարությունը դատարանում պարտվել է Mon, 20 Apr 2026 17:35:57 +0400 Վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի…

53 րոպե ago