Հորմուզի նեղուցը բացելու համար 48 ժամ ժամանակ է տվել
Sun, 22 Mar 2026 14:00:43 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել իրանական էլեկտրակայաններին, եթե 48 ժամվա ընթացքում չբացվի Հորմուզի նեղուցը՝ ազատ նավագնացության համար։ Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։ «Եթե Իրանը 48 ժամում ամբողջապես չբացի Հորմուզի նեղուցը ազատ եւ անվտանգ նավագնացության համար, ԱՄՆ-ն կհարվածի եւ կոչնչացնի բազմաթիվ էլեկտրակայաններ՝ սկսած խոշորներից»,- ասված է Թրամփի գրառման մեջ։Նշենք, որ Հորմուզի նեղուցը ներկայումս փակված է իրանական ուժերի կողմից, ինչը աշխարհում սկսել է առաջացնել գլոբալ էներգետիկ ճգնաժամ։