Փլատակների տակ մնացած միջուկային նյութերի դուրսբերման սցենարներ են մշակում
Sun, 22 Mar 2026 14:30:00 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակում է Իրանում իրականացնելիք հնարավոր գործողությունների տարբերակներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի միջուկային օբյեկտների փլատակների տակ մնացած միջուկային նյութերը դուրս բերել։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Ընդ որում, նույնիսկ եթե նախագահ Թրամփը նման գործողություն իրականացնելու հրաման տա, ապա ժամկետները, թե երբ հնարավոր կլինի նման գործողություն իրականացնել, հայտնի չէ։ Հիմնականում քննարկվում են հատուկ նշանակության ուժերի ներգրավման հարցը, որոնց սովորաբար հանձնարարում են ամենաբարդ եւ գաղտնի գործողությունների իրականացումը, որոնք կապված են միջուկային զենքի տարածման փորձերի դեմ պայքարի հետ։