Շարքային տգիտություն է, երբ մուննաթ են գալիս ու հայտարարում, թե իբր Արցախի ու արցախցիների վրա «միլիարդներ են ծախսվել»

Շարքային տգիտություն է, երբ մուննաթ են գալիս ու հայտարարում, թե իբր Արցախի ու արցախցիների վրա «միլիարդներ են ծախսվել»

Sun, 22 Mar 2026 14:45:00 +0400


Շարքային տգիտություն է, երբ շատ քաղաքացիներ մուննաթ են գալիս ու հայտարարում, թե իբր Արցախի ու արցախցիների վրա «միլիարդներ են ծախսվել»։ Իսկ երբ նույն ձևակերպումները հնչում են երկրի վարչապետի շուրթերից, դա խոսում է ոչ միայն տգիտության, այլ գաղափարական կոլապսի ու պետական մտածողության փլուզման մասին:

Չեմ ուզում «խորանալ» Արցախի կարգավիճակի պատմության, քաղաքական ու իրավական հիմքերի մեջ։ Չեմ բացելու՝ ինչու էր այն հանդես գալիս որպես առանձին սուբյեկտ և ինչ ռազմավարական հեռանկար կար ընդհանրապես։ Դա այլ քննարկման թեմա է։ Հասկացողները վաղուց հասկացել են, չհասկացողներն էլ՝ չեն էլ հասկանալու:

Բայց նույնիսկ այս պարագայում պետք է հասարակ գիտակցում ունենալ, որ պետությունը համախմբված ռեսուրս է։ Պետք է հասկանալ, որ օրինակ գորիսեցու մուծած հարկերով կարող է դպրոց կառուցվել Ամասիայում, արարատցու հաշվին՝ մանկապարտեզ՝ Ստեփանակերտում, ասկերանցու վճարածով՝ ջրատար՝ Թալինում, և այլն: Դա է պետության տրամաբանությունը:

Երբ սա չեն հասկանում շարքային քաղաքացիները՝ դա խնդիր է։ Բայց երբ դա չի հասկանում երկրի ղեկավարը՝ դա արդեն կատաստրոֆա է ու ամենամեծ աղետը:

Աղետ է, որովհետև այդ տգիտությունը ներկայացվում է որպես բացարձակ ճշմարտություն, աղետ է, որովհետև այն Հայաստանում վաղուց վերածվել է քաղաքական գծի և դրա շուրջ հավաքվում է մի մեծ զանգված ՝ քպաականների քավորությամբ, ովքեր չեն տարբերակում պետությունը շուկայից։

Եթե պետությունը սկսում է առաջնորդվել այս մակարդակի ընկալմամբ՝ արդյունքը միշտ նույնն է լինելու՝ կորուստ կորստի հետևից, իսկ դա մեկ անգամ չէ, որ տեսել ենք ու մեծ գին վճարել դրա դիմաց…

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանիի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել 12 քաղաքացի, որոնցից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ ՀՀ

Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել 12 քաղաքացի, որոնցից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ…

15 րոպե ago

Մահացել է Սեդա Կանաչյանը

Մահացել է Սեդա Կանաչյանը Sun, 22 Mar 2026 16:15:00 +0400 Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր…

31 րոպե ago

Էդ տղան մտքիցս դուրս չի գալիս

Էդ տղան մտքիցս դուրս չի գալիս Sun, 22 Mar 2026 16:05:14 +0400 Այն, որ այս…

40 րոպե ago

Իրանցի դիվանագետների են արտաքսել

Իրանցի դիվանագետների են արտաքսել Sun, 22 Mar 2026 16:00:00 +0400 Սաուդյան Արաբիան իր տարածքում գործող…

46 րոպե ago

Պահք է պահում, բայց աջ ու ձախ գոռում ու կռվում է

Պահք է պահում, բայց աջ ու ձախ գոռում ու կռվում է Sun, 22 Mar 2026…

1 ժամ ago

Այն ինչ մենք այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր

Այն ինչ մենք այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր Sun, 22 Mar 2026 15:32:00…

1 ժամ ago