Անհայտ ծագման անօդաչու է հայտնվել Թուրքիայում
Sun, 22 Mar 2026 17:30:04 +0400
Թուրքիայի Օրդու նահանգի Ոնյեի շրջանում ափ է դուրս եկել անհայտ ծագման անօդաչու սարք։ Այս մասին հայտնու է Haber Global-ը։ Անօդաչու սարքը եղել է ստորջրյա։ Սարքը հայտնաբերել են տեղի բնակիչները եւ հայտնել իրավապահներին։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ժանդարմենրը։ Պարզվել է, որ այն ստորջրյա անօդաչու սարք է։ Տարածքը շրջափակվել է իրավապահների կողմից։ Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո այն կոչնչացվի ափից երկու մղոն հեռավորության վրա։