Փաշինյանը՝ հերթական ձախողումից հետո, հանդիպում է ուզում արցախցի կնոջից
Sun, 22 Mar 2026 20:20:07 +0400
Թիմակիցների հետ քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ներողություն է խնդրել արցախցի կնոջից՝ Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստերից՝ Արմինե Մոսիյանից և նրա որդուց՝ միաժամանակ առաջարկելով նոր հանդիպում։ Փաշինյանը խոստովանել է, որ մինչ օրս չի կարողանում զսպել իր էմոցիաները՝ այդ հանգամանքը ներկայացնելով որպես «թերություն», թեև հենց այդ էմոցիաներն են հաճախ դառնում իր անհամարժեք արձագանքների պատճառ։ «Հարգելի տիկին Մոսիյան, ներողություն եմ խնդրում ձեզնից և ձեր որդուց՝ իմ դրսևորած էմոցիաների համար։ Հույս ունեմ՝ գուցե մի օր պատրաստ լինեք կրկին հանդիպել։ Գիտեմ՝ ամենայն հավանականությամբ կմերժեք, գուցե նաև կոշտ արձագանքեք, բայց եթե հանկարծ որոշեք, ես պատրաստ եմ՝ ցանկացած ձևաչափով, առանց էմոցիաների խոսելու»,– նշել է նա։ Միաժամանակ Փաշինյանը ընդունել է, որ ոչ միայն խոսքի տոնայնությունն է սխալ եղել, այլ նաև որոշ դեպքերում բովանդակային մոտեցումն է թերի եղել, թեև այս խոստովանությունը ավելի շատ հնչում էր որպես հետին թվով արդարացում, քան լիարժեք պատասխանատվության ստանձնում։ «Ներողություն եմ խնդրում բոլորից, նույնիսկ ինքս ինձանից»,– եզրափակել է նա։ Նկատենո, որ Փաշինյանի հերթական ներողությունը ավելի շատ հիշեցնում է ուշացած ինքնարդարացում, քան պատասխանատվության հստակ ընդունում։ Երբ նույն սխալը կրկնվում է՝ արդեն «էմոցիոնալ լինելը» դառնում է ոչ թե բացատրություն, այլ խնդիր։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա, որը անչափահաս որդու հետ էր։