Ինչքան ուզում է խաղարկել հայի, մարդասերի, միևնույնն է, տակից «сбой» է տալիս և վերադառնում է «заводской настройка»-ների ռեժիմի

Ինչքան ուզում է խաղարկել հայի, մարդասերի, միևնույնն է, տակից «сбой» է տալիս և վերադառնում է «заводской настройка»-ների ռեժիմի

Sun, 22 Mar 2026 20:28:33 +0400


Այսօր բոլորիս աչքի առաջ ականատես եղանք ստախոսության, մանիպուլյացիայի, էժան «կռուտիտի» հերթական դասական դրսևորմանը։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ցույց տվեց, թե իրականում ինչ է թաքնված ամբողջ օրը «եղբայր ջան», «հայրիկ ջան» ասող «բարի ու հոգատար» մարդու դիմակի տակ, ինչ ագրեսիվ ու անզուսպ է նա այն դեպքում, երբ իր քիմքին տհաճ թեզեր ու արտահայտություններ է լսում։

Էդ պահին նա միանգամից դառնում է անադեկվատ, անկառավարելի, հոխորտացող մի կերպար, ով չի էլ հասկանում իր ասածի, քայլերի, գործողությունների հետևանքները, ավելին, անգամ չի էլ «հիշում», թե ինչ է ասել րոպեներ առաջ ու չքմեղացած դեմքով ասում, թե՝ «ո՞նց, ես տենց բան եմ ասել»։

Հիշյալ կերպարի գերագույն ֆենոմններից մեկը կայանում է նրանում, որ ցանկացած լարված պահի, երբ հասկանում է, որ իր քայլն ունի լայն արձագանք, ու հանրային պարսավանքի է ենթարկվում և հնարավոր է «ձնագնդի էֆեկտ» ստանա, միանգամից կանխում է՝ հրապարակավ ներողություն խնդրելով։

Կարճ ասած՝ մարդն ինչքան ուզում է խաղարկել հայի, մարդասերի, ժողովրդավարի, առավել ևս «վարչապետի» պարտիան միևնույնն է, տակից «сбой» է տալիս և նա վերադառնում է «заводской настройка»-ների ռեժիմի։

Արցախցի հերոսի աղջկա, մանկահասակ երեխայի մոր նկատմամբ այսօրվա վերաբերմունքը բնավ էլ պատահականություն չէ, առավել ևս լեզվի սայթաքում կամ էմոցիոնալ պոռթկում։ Այն ունի շատ խորը, ստվերային արմատներ և գալիս է դեռ 90-ականներից, երբ նա դեռ թերթոններում «օդից կախված» հոդվածներ էր գրում։

Հ.գ. Թե բա պահքի մեջ եմ. դրան ասեք, որ պահք պահելը մենակ ծամելու մեջ սահմանափակումներ անելը չի, պիտի հոգիդ էլ մաքրես, եթե իհարկե ունես:

Արմեն Հովասափյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանական մամուլը Փաշինյանի կատակի և Մոսկվա այցի մասին

Ադրբեջանական մամուլը Փաշինյանի կատակի և Մոսկվա այցի մասին Wed, 01 Apr 2026 20:05:43 +0400 Նիկոլ…

14 րոպե ago

Մի հոգի կա պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է

Մի հոգի կա պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է Wed, 01 Apr 2026 20:00:32…

19 րոպե ago

Նախագահի եւ հետախուզության ղեկավարի միջեւ հակասություններ կան

Նախագահի եւ հետախուզության ղեկավարի միջեւ հակասություններ կան Wed, 01 Apr 2026 20:00:16 +0400 ԱՄՆ նախագահ…

19 րոպե ago

ՌԴ նախագահը մեկուկես ժամ սպասեցրել է Փաշինյանին

ՌԴ նախագահը մեկուկես ժամ սպասեցրել է Փաշինյանին Wed, 01 Apr 2026 19:55:16 +0400 Մոսկվայում ընթանում…

24 րոպե ago

«Խեղկատակ ես լրիվ, մարդ ամաչում ա քո տեղը», «Կլինի Մոսկվայից էլ հետ չգաս». քոմենթներ

«Խեղկատակ ես լրիվ, մարդ ամաչում ա քո տեղը», «Կլինի Մոսկվայից էլ հետ չգաս». քոմենթներ Wed,…

34 րոպե ago

Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. Փաշինյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. Փաշինյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Wed, 01 Apr 2026 19:42:44…

37 րոպե ago