Ի՞նչ նպատակ է հետապնդում, ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում Փաշինյանը

Ի՞նչ նպատակ է հետապնդում, ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում Փաշինյանը

Sun, 22 Mar 2026 23:26:07 +0400


«Մի կողմ եմ թողնում այսօր մետրոյում Փաշինյանի դրսևորած փոքրոգի պահվածքը, որը բնորոշ չէ Հայաստանում ծնված և մեծացած տղամարդկանց, թերևս, 99 տոկոսին և, թերևս, այլ միջավայրի ծնունդ է։ Ուզում եմ ուշադրություն դարձնել միայն դրածոյի գլխավոր ասելիքին՝ հայերից ՀՀ քարտեզի նկատմամբ ակնածանք պահանջելուն.. «…ու էս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսաք»։

Ի՞նչ նպատակ է հետապնդում (ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում) Փաշինյանը՝ ՀՀ քարտեզը կրծքին փակցնելով, այն անդադար մարդկանց աչքը մտցնելով ու բաժանել փորձելով։

Այդ նպատակները բխում են բացառապես ադրբեջանա-թուրքական շահերից, որոնք են՝
• ջնջել հայերի հիշողությունից իրենց պատմական հայրենիքի իրական քարտեզը՝ ցեղասպանված ու հայաթափված հայկական նահանգները, գավառները, քաղաքներն ու գյուղերը, սրբապղծված վանքերն ու եկեղեցիները.

• ուրանալ մեր միլիոնավոր անմեղ նահատակների արյունը և սողալ նրանց դահիճների առջև, ինչպես անում են Փաշինյանն ու ՔՊ-ն.

• մոռացության մատնել մեր բյուրավոր հին ու նոր հերոսներին, ովքեր պայքարել են հայրենիքի հողի և ժողովրդի ազատության համար և իրենց կյանքով ու կերպարով կարող են երիտասարդ սերնդի մեջ սերմանել ազգային արժանապատվություն՝ մի բան, որից զուրկ են Փաշինյանն ու ՔՊ-ն.

• հայությանը պարտադրել իր իսկ պատմության այլընտրանքային տարբերակը, որի մեջ փուլ առ փուլ կներմուծվեն ադրբեջանա-թուրքական կեղծիքներն ու խեղաթյուրումները.

• նենգափոխել հայկական ինքնությունը՝ այն դատարկելով իր բուն բովանդակությունից՝ հայրենիքի և հայկական մշակույթի հետ անքակտելի ու անձեռնմխելի կապերից։ Հենց այս գաղափարն էր վերջերս Հ1-ով դավաճանաբար տարփողում փաշինյանական քարոզիչ դարձած Ժիրայր Լիպարիտյանը՝ բացահայտ կոչ անելով հրաժարվել հայկական ինքնությունից.

• կարճ ասած՝ սահմանափակել հայության պետական, քաղաքական ու հասարակական մտածողությունը ՀՀ ներկա վարչական քարտեզի նեղ շրջանակներով՝ կտրելով այն պատմական, մշակութային և քաղաքակրթական իր բնական տարածական ընկալումներից։

Բայց և շեշտենք՝ ոչ մի ՔՊ-ի և ոչ մի Փաշինյանի չի հաջողվելու կոտրել հայ ժողովրդին։ Եվ հենց այդ էր ուրացած դրածոյին մետրոյում բացատրում անվախ հայ մայրը։ Գովելի և պատվաբեր պահվածք»։

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

5 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

5 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

5 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

5 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

5 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

5 ժամ ago